Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իշխանության մասին. «Արդեն դեբիլ էին, չքնելուց է՛լ ավելի դեբիլ են դառնում»

Ապրիլ 23,2012 14:41

«Հենց նոր ձեզ զրպարտում էին՝ ասում էին՝ վախեցած եք: Ինչի՞ պիտի վախենաք, գո՞ղ եք, ավազա՞կ եք: Թող գողերն ու ավազակները վախենան, դուք ի՞նչ ունեք վախենալու»,- իր ելույթն այսպես սկսեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ վարդենիսցիների հետ հանդիպմանը:

Անդրադառնալով ներկայիս իշխանություններին՝ նա ասաց. «Այնքան են կերել, հղփացել սրանք, լավագույն մեքենաներն են գնում, միլիոններ արժեն այդ մեքենաները, արտասահմանյան լավագույն կուրորտներում են հանգստանում, հետո գնում են Լաս-Վեգասում փողերը տանուլ տալիս ու մի բան էլ գլուխ գովում, թե տես՝ ինչ տղա էի, մտա, մի հատ արաբ շեյխի 2 մլն դրամ տանուլ տվեցի»:

Տեր-Պետրոսյանը նկատել է, որ ժամը 6-ից հետո ներկայիս իշխանությունները փակում են դռներն ու չեն աշխատում. «Ես հիշում եմ՝ մեր կառավարության ժամանակ Հրանտ Բագրատյանին գիշերը նոր տուն էի ուղարկում, սրանք ժամը 6-ից հետո բոլորը տուն են գնում կամ ռեստորաններ: Գիշերը որ չքնեն, ցերեկը ո՞նց պիտի աշխատեին, արդեն դեբիլ էին, չքնելուց էլ ավելի դեբիլ են դառնում: Չե՞ք տեսնում՝ այս երկիրն ինչ վիճակում է»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը վարդենիսցիներին հիշեցրեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի ձերբակալությունը. «Հոլիվուդյան կինոյի նման արեցին՝ կրակոցներով, ժողովրդի մոտ, մենք չվախեցանք: Այսպիսի դաժան լուծ երբեք չի եղել, նույնիսկ օտարների ժամանակ մենք այսպիսի անգութ իշխանություն երբեք չենք ունեցել: Գիտեն, որ ժամանակավոր են՝ քամում են երկիրը:»:

Տեր-Պետրոսյանը նշեց, որ երբ ղեկավարները պաշտոնից զրկվում են՝ հեռանում են երկրից, էլ ի՞նչ օրինակ պիտի վերցնի նրանցից ժողովուրդը. «Հիմա Ռոբերտը պիտի Ստեփանակերտում լիներ: Սամվել Բաբայանը պիտի Ստեփանակերտում լիներ: Սերժ Սարգսյանը պիտի Ստեփանակերտ գնա, երբ զրկվի պաշտոնից: Ղարաբաղի ժողովուրդը ես հավատում եմ, որ հավերժ չի մնալու այնտեղ, երբ տեսել է, որ ղեկավարները թողել-փախել են, հարստության տեր են դարձել ու չեն բերել Ղարաբաղում ներդրել Աֆրիկայում են ներդրում, ամբողջ աշխարհի քարտեզի վրա ներդրում ունեն: Եթե հայրենասեր էիք՝ տանեիք՝ ձեր երկրում դնեիք: Լսեք, հո դուք ինքնասպան չե՞ք: Մենք արդեն ցնդե՞լ ենք, հիվանդացե՞լ ենք, հոգեկան հիվանդ ենք դարձե՞լ, որ համազգային ինքնասպանություն գործենք: Ժամանակն է այդ գողերին վռնդել Հայաստանից, նրանց եթե հարկ լինի՝ տեղափոխել այն բանտերը, որտեղ պահում էին մեր քաղբանտարկյալներին: Դուք չգիտեք՝ սրանք ինչքան են գողանում: Մենք հեքիաթ չենք պատմում: Հենց դադարեն գողանալ՝ միանգամից երկրի վիճակը լավանալու է: Հիմա ասում են՝ հավատանք, որ փոխենք, տո դուք ո՞վ եք, որ հավատալ բառը օգտագործեք, դուք հավատապիղծ եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30