«Շտապիր սիրել» կամ «Հիշարժան զբոսանք». Սա այն ֆիլմերից է, որ դիտում են գրեթե բորոլ երիտասարդները, անկախ նրանից` սիրահարված են, թե ոչ: Ֆիլմ, որը դիտելուց հնարավոր չէ չարտասվել կամ գոնե չհուզվել: Այս դրաման պատմում է մի զույգի` Լենդոնի և Ջեյմի մասին: Վերջինս իրենց դպրոցի ամենանախանձելի տղան է: Բոլոր աղջիկներն են նախանձով նայում նրան: Գալիս է մի պահ, երբ Լենդոնն ու Ջեյմը երկուսով պետք է խաղան դպրոցական ներկայացման մեջ: Լենդոնը համաձայնվում է, բայց դնում իր պայմանը տղայի առջև` Ջեյմը չպետք է սիրահարվի իրեն: Բայց արի ու տես, որ դա այդքան էլ հեշտ չէ:
2002 թվականի հունվարի 23-ին աշխարհում եղավ այս դրամայի պրեմիերան: Ըստ որոշ կինոքննադատների՝ դրանից հետո երիտասարդների մոտ նկատվեց ձգտում նմանվելու ֆիլմի հերոսներին: Խոսակցություններն էլ էին շատ` թե վատ, թե լավ:
Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում: Ծախսվել է ավելի քան 10 միլիոն դոլար: Ռեժիսորը Ադամ Շենկմանն է: Սցենարիստները երկուսն են` Կարեն Ջանեզեն ու Նիկոլաս Սպարկսը: Գլխավոր դերերում խաղում են Շեյն Ուեստը, Ալ Տոմպսոնը, Փիթեր Կոիհոտը, Պաս դե լա Ուեռտան, Լորեն Ջերմանը, Ջոնատան Պարկս Ջորդանը, Մետտ Լուտսը, Քլեյն Կռոուֆորդը, Դերիլ Խաննան, Մանդի Մուրը:
Մանդի Մուրը բացի գլխավոր հերոս լինելուց, ֆիլմում ունի մեկ այլ դերակատարում` երգում է «Շտապիր սիրել» ֆիլմի սոունդթրաքը (soundtrack)` «Միայն հույս» (Only hope): Տևողությունը 101 րոպե է:
«Ֆիլմը ինձ շատ դուր եկավ», «Անարդար է` այդպիսի զգացմունքն ու այդպիսի ցա’վ», «Շատ ազդեցիկ սեր», «Ֆիլմի կեսին արդեն լաց էի լինում». Սրանք ամենաքիչ մեկնաբանություններն են ֆիլմի մասին, որոնք հանդիպել են մեզ:
Ասեմ նաև, որ ֆիլմը դուք հնարավորություն կունենաք տեսնելու երեկոյան` «Առավոտ երիտասարդականի» ֆեյսբուքյան էջում:
Արամ Արարատյան