Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ՝ գլխավոր կոմունիստի ասուլիսի ժամանակ (Տեսանյութ)

Ապրիլ 23,2012 12:52

Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավար Ռուբեն Թովմասյանն այսօր «Հայելի»  ակումբում հայտարարեց, որ խոհրդարանական ընտրությունների արդյունքում Կոմկուսն ունենալու է ընտրողների ձայների 10-15 տոկոսը: ՀԿԿ ղեկավարի ասուլիսը դեռ նոր էր մեկնարկել, երբ հայտնվեց մի անձնավորություն, որը ներկայացավ իբրեւ Մյասնիկ Պատվականյան և ցանկացավ հարցեր հղել գլխավոր կոմունիստին: Սակայն Ռ. Թովմասյանի համակիրները նրան մամուլի սրահից այնպես դուրս հանեցին, որ Մյասնիկ Պատվականյանը նույնիսկ գլուխը խփեց պատին:

Միջանցքում Մ. Պատվականյանը հայտարարեց, թե պարոն Թովմասյանը խաբեությամբ է զբաղվում և բոլոր երիտասարդներին հեռացնում է Կոմկուսի շարքերից: Մ. Պատվականյանը նաև մանրամասնեց. «Այդ մարդը 20 տարի զրպարտչական, կազմաքանդիչ գործունեություն է ծավալել, քանդել Կոմկուսը:Նա կոմկուսի շարքերից հեռացրեց մի շարք երիտասարդների, գաղտնի պլենում հրավիրեց, նախընտրական ցուցակը կազմեց, ինձ էլ խոստացել էր ընդգրկել ցուցակում, չընդգրկեց: Ես միշտ եղել եմ և կմնամ կոմունիստ, սակայն այդ անձը հակակոմունիստական և հակաժողովրդական քարոզչություն է իրականցնում: Իր 80-ամյա զառամյալ ծանոթ-բարեկամներին է բերում կուսակցություն: Պահանջում եմ, որ նրան հեռացնեն Կոմկուսի շարքեից»:

Երբ լրագրողները վերադարձան մամուլի սրահ, գլխավոր կոմունիստի համակիրները Մյասնիկ Պատվականյանին սպառնացին. «Դու դեռ կտեսնես»:

Միջադեպի կապակցությամբ Ռ. Թովմասյանն ասաց, թե գիտի՝ այդ անձնավորությունը որ ուժի կողմից է ուղղորդվում և պարզաբանեց. «Ես նրան չեմ խոստացել ընդգրկել ցուցակում, ինչո՞վ եմ հալածում, չեմ հասկանում: Եթե հավատում եք նրան՝ հավատացեք»:

Շարունակելով ասուլիսը՝ պարոն Թովմասյանն ասաց, որ խորհրդարան մտնելով իրենք սկսելու են սահմանադրական բարեփոխումները և նկատեց. «Այս սահմանադրությունը չի համապատասխանում հայ ժողովրդի պատմությանը: Այն քսերոքս է արված»:

Դառնալով սոցհարցումներին՝ գլխավոր կոմունիստը նշեց. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30