Այսօր «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողորդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը բաց նամակով դիմել է ՀՀ կառավարությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ապրիլի 16-ի «Հայջրմուղկոյուղին» խախտե՞լ է կառավարության որոշումը« հրապարակմամբ անդրադարձել էինք «Հայջրմուղկոյուղու» կողմից Կապանի մի շարք բնակիչներին նոր պայմանագրերի տրամադրմանը, որը հասարակական կազմակերպությունը համարել է անօրինական եւ կառավարության որոշման խախտում:
«էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողորդավարության զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյանը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` հետամուտ լինել այդ խնդրին` ի նպաստ ազգաբնակչությանը եւ պարտավորեցնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը ետ կանչելու անօրինական պայմանագրերը, չխախտել եւ ուղղորդվել միայն ՀՀ կառավարության որոշումներով ու ՀՀ ջրային օրենսդրությամբ: Բաց նամակում մասնավորապես ասվում է.
«2012 թվականի մարտի 27-ից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ջրամատակարարման եւ ջրահեռացման նոր պայմանագրեր է առաջարկել կնքել Կապանի ազգաբնակչության հետ: Բայց երբ մեր կազմակերպության մասնագետները ուսումնասիրեցին նոր պայմանագիրը, պարզվեց, որ նոր պայմանագիրը հնից տարբերվում է միայն մի բառով: Նոր պայմանագրերից հանված են «մաքրում» բառը, այսինքն` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ այդ նոր պայմանագրերով պարտավորություն չի վերցնում իր վրա կոյուղաջրերի մաքրման անհրաժեշտությունը: Կան բնակիչներ, ովքեր ստորագրել են այդ պայմանագրերի տակ առանց կարդալու, իսկ բնակիչների մի մասը կարդացել, չեն ստորագրել և դիմել են մեզ, որպեսզի պարզաբանվի իրավիճակը:
Պարզեցինք, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ արհամարհելով ՀՀ կառավարության 22 հունվարի 2004 թվականի N 130-Ն որոշման եւ ՀՀ ջրային օրենսդրության մի շարք կետեր, ինքնագլուխ, իր կողմից ստեղծած անօրինական պայմանագրով խախտում է ՀՀ կառավարության N 130-Ն որոշման 44 կետի ե ենթակետը, որտեղ ամրագրված է` ջրամատակարարը պարտավոր է կատարել բաժանորդի կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը` պայմանագրով նախատեսված քանակին ու որակին (բաղադրությանը) համապատասխան. եւ դա խախտելով` խախտվում են բաժանորդների եւ բնակչության իրավունքները», – նշված է Տ.Սարգսյանին ուղղված բաց նամակում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ