Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ մարզի բնակիչները Սերժ Սարգսյանից իմացան, որ հանրապետությունում ամենալավն իրենք են ապրում

Ապրիլ 23,2012 11:57

Ապրիլի 21-ին Այրում քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Տավուշի մարզում կառավարության իրականացրած ծրագրերին եւ աղքատության հիմնախնդրին՝ հայտարարեց. «Աղքատության մակարդակը Տավուշում ավելի ցածր է, քան հանրապետության մյուս մարզերում եւ նույնիսկ Երեւանում»: Նախագահը հավանաբար այդ եզրակացությանը հանգել է Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա:

Նշենք, որ Տավուշի մարզի 62 համայնքներից 46-ը սահմանամերձի կարգավիճակ ունեն: Սոցիալական վիճակը հատկապես ծանր է Ադրբեջանի հետ սահմանակից, հեռավոր բնակավայրերում: Մարզում արդյունաբերական խոշոր ձեռնարկություն չկա, վարելահողերի շուրջ կեսը չի մշակվում:Աճեցրած բերքն իրացնելու համար Տավուշում գյուղատնտեսական շուկաներ չկան, Երեւանի շուկան հեռու է, գյուղատնտեսական հումքի,բացառությամբ, ծխախոտի տերեւների եւ խաղողի, մթերման կետեր չկան: Շարունակվում է Տավուշի բնակավայրերից արտագաղթը դեպի Երեւան եւ արտերկիր: Եթե Տավուշում աղքատության մակարդակն ավելի ցածր է, քան Երեւանում, ինչո՞ւ են Տավուշի մարզից Երեւան վերաբնակվում եւ ոչ՝ հակառակը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30