Ֆրանսիայում կիրակի օրը նախագահական ընտրություններ են անցկացվել, որոնց արդյունքում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել առաջին փուլում։
Բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում առավել շատ ձայներ ստացած երկու թեկնածուներից սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդը ստացել է քվեների 28.63 տոկոսը, իսկ երկրի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին՝ 27.8 տոկոսը։
Մայիսի 6-ին նախանշված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում միմյանց հետ կմրցեն Օլանդը եւ Սարկոզին։
Ֆրանսիացի սոցիոլոգների անցկացրած վերջին հարցումների համաձայն, երկրորդ փուլում սոցիալիստների առաջնորդի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացիների 58, իսկ գործող նախագահի օգտին՝ 42 տոկոսը:
Կարդացեք նաև
Ազատություն» ռադիոկայան