Նատաշա Կորոլյովան որոշել է նոր ու էրոտիկ տեսահոլովակ նկարահանել, միայն թե այս անգամ տեսահոլովակում ամեն ինչ իրական է լինելու: Նատաշան ասել է, որ էրոտիկ տեսարաններում ինքն է լինելու, բայց ոչ թե մենակ, այլ սիրելի ամուսնու` Տարզանի հետ միասին:
Այդպիսով խենթ Նատաշան որոշել է հանրությանը ցուցադրել իր ինտիմ կյանքն ամենայն մանրամասնությամբ: Երգչուհին նշել է, որ դա իր կողմից համարձակ քայլ է, ու համոզված է՝ հասարակությունն իրեն ճիշտ կհասկանա: «Ի՞նչ տարբերություն, տեսահոլովակում ով է սեքսով զբաղվում: Եթե իմ փոխարեն ուրիշը լիներ, աղմուկ չէր լինի, բայց եթե ես եմ՝ ուրեմն պետք է վատաբանե՞լ: Հարկ է համակերպվել է այն մտքի հետ, որ երգչուհին կարող է նաեւ մերկանալ: Կարծում եմ` դա կլինի շատ անկեղծ տեսահոլովակ»,- ասել է Նատաշան:
Նա համոզված է, տեսահոլովակը կընդունվի հասարակության կողմից, երկրպագուների բանակն էլ կմեծանա: