Արոնյանն ու Կրամնիկը համաձայնեցին ոչ-ոքիի
Հենց նոր Ցյուիխում ընթացող աշխարհի երկրորդ եւ երրորդ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ վեց պարտիայից բաղկացած դասական շախմատի մրցամարտի երկրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Հաշիվը դարձավ 1,5:0,5՝ հօգուտ Հայաստանի լավագույն շախմատիստի: Վաղը մրցակիցները հանգստանում են, իսկ մյուս օրը Լեւոն Արոնյանը խաղալու է սեւ խաղաքարերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ