Այսօր, ապրիլի 22–ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մխչյան գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 5-ամյա մի աղջկա և թողնելով անօգնական վիճակում՝ դիմել փախուստի։
Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ պարզելու համար ինչպես մահացած երեխայի ինքնությունը, այնպես էլ վրաերթ իրականացրած վարորդի ինքնությունը։
Մանրամասները կհաղորդենք մի փոքր ուշ