Քիչ առաջ Սոֆիայում փայլուն հաղթանակ տարավ Եվրոպայի չեմպիոն, հայաստանցի 96 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Գյումրեցի մարզիկը կիսաեզրափակիչ գոտեմարտում Ադրբեջանը ներկայացնող Շալվա Գադաբաձեին ոչ մի միավոր վաստակելու հնարավորություն չտվեց՝ ինքը երկու մրցափուլերի արդյունքով հաղթելով միավորների 3:0 տարբերությամբ: Հայ ըմբիշը մտավ եզրափակիչ ու իր թիմակից Յուրի Պատրիկեեւի հետ միասին նույն օրում օլիմպիական խաղեր մեկնելու լիցենզիա ստացավ:
Այսպիով, մեր ազատ եւ հունահռոմեական ըմբիշներն առայժմ ամառային 30-րդ օլիմպիական խաղերի երեքական ուղեգիր ունեն: Սակայն առջեւում դեռ երկու վարկանիշային մրցաշար կա, որոնցում նրանք պայքարելու են նաեւ մյուս քաշային կարգերում վարկանիշ ձեռք բերելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ