Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը Սոֆիայում քիչ առաջ Լոնդոնի օլմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:
Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիրը կիսաեզրափակչում առավելության հասավ նաեւ Վրաստանի ներկայացուցիչ Սերգո Գոգիսվանիձեի նկատմամբ ու մտավ եզրափակիչ, ինչը նրան օլիմպիական վարկանիշ պարգեւեց: Արսեն Ջուլֆալակյանից հետո Պատրիկեեւը դարձավ այս մրցաձեւի մեր երկրորդ ներկայացուցիչը, որն ամառային 30-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ