Այսօր Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչների հետ հանդիպման էր եկել ՀԱԿ թեկնածու Արամ Մանուկյանը: Նախքան քարոզարշավի սկսելը 2 բնակիչ սկսեցին դժգոհել, երբ լսեցին, որ ՀԱԿ-ի թեկնածուի հետ են հանդիպելու` պնդելով, թե այդ քաղաքական ուժից ոչ մի լավ բան չեն տեսել ու դրական ակնկալիքներ էլ չունեն:
Այս դժգոհություններին հակադարձեցին ՀԱԿ-ին համակրող մի խումբ կանայք: «Անընդհատ հոսանքի հարցն եք բարձրացնում, լավ, հոսանք չի եղել, օրական մեկին սպանում են, տները մտնում են 10 հոգու բռնաբարում են, բա այդ ոնց չեք ասում»,- դժգոհողներին հարցրեց ՀԱԿ-ի համակիրներից մեկը: Վերջում էլ նրանց համարեց 5000 դրամով ծախվողներ: «Հիմա ինչ է եկել եք քարոզարշավ անելու, թե՞ ՝կռիվ»,- հարցրեց դժգոհող բնակիչներից մեկը ու կոչ արեց չանպատվել իրենց.«Մենք անկուսակցական ենք, մեր կարծիքն ենք հայտնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև