Մարզական աշխարհն իրենց գեղեցկությամբ նվաճած ռուս գեղեցկուհիներն արդեն լուրջ մրցակից ունեն ի դեմս բելառուսցի Կատյա Զինգարեւիչի:
Շիկահեր գեղեցկուհին՝ 23-ամյա Կատյան, «Ռեդինգ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Անտոն Զինգարեւիչի կինն է: Անգլիական մամուլը նրան արդեն նոր «ֆուտբոլային տիկին» է կոչում: Վերջերս Զինգարեւիչի ակումբը մարզական հսկայական առաջընթաց քայլ կատարեց՝ տեղափոխվելով պրեմիեր լիգա: Այժմ անգլիացի ֆուտբոլասերներն անհամբերությամբ են սպասում «Ռեդինգի» հանդիպումներին՝ հույս փայփայելով, որ Կատյան իր ներկայությամբ «կլուսավորի» ստադիոնները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ