Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այլեւս թույլ չեմ տալու որեւէ մեկին խաղ տալ «Ժառանգության» պատվի հետ» (ձայնագրություն)

Ապրիլ 22,2012 14:59

Հանրապետական կուսակցության հետ «Ժառանգության» համագործակցության մասին լուրերը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է հերթական հերյուրանքը, կեղծիքն ու սուտը.  «Որը  մատնում է որոշ մարդկանց մտահոգությունը եւ իրականության անհաղորդակից լինելը, որ «Ժառանգությունն»  այս անգամ գալիս է նոր մեծամասնություն կազմելու համար»:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ 50 տեղամասային հանձնաժողովների հարցում էլ առաջացած խնդիրները միայն   համակարգաչային վրիպակ են ու նորից ընդգծեց՝ հանձնաժողովների մասով էլ ՀՀԿ-ի հետ իրենք չեն պատրաստվում համագործակցել. «Վրիպակից  այն կողմ, նրանք, որոնք  պնդում են որեւէ պայմանավորվածության մասին, պահանջում եմ փաստերով ու ապացույցներով խոսեն, որովհետեւ հետայսու յուրաքանչյուրը պատասխան է տալու թե ժողովրդի, թե օրենքի առջեւ… Նրանք, որոնք խոսում են դիտավորյալ պայմանավորվածությունների մասին , հավանաբար այլ բան, սեփական հետաքրքրություններց ելնելով,  քան ուրիշի հետ գործարքի մեջ մտնելը,   չեն կարող պատկերացնել:  Ամեն մեկը իր հայելու ու կենսափորձի  համապատասխան է մեղադրական անում, բոլորին ներել եմ»:

«Ժառանգության» հասեցին հնչող քննադատությունը կուսակցության ղեկավարը պայմանավորեց մի քանի պատճառներով. «Որոշ մարդիկ  անակնկալի են եկել «Ժառանգության» հետեւողական, հաջողակ ընտրարաշավից, եւ մենք գնում ենք դեպի հաղթանակ, մարդկանց մի տեսակ կա, որը կարող է  խանդել , մյուսը՝ նեղանալ, պատրվակ փնտրել սեփական ընտրարշավի որակների համար, մենք որեւէ պատրվակ կամ քավության նոխազ չենք փնտրում»:

Անդրադառնալով Տիգրան Կարապետյանի հայտարարությանը, թե «Ժառանգությունը» «խուրդել են», պարոն Հովհաննիսյանը ասաց.«Տիգրան Կարապետյանին ամենաբարին եմ մաղթում, հույս ունեմ հաջողակ կլինի…  ով չի ուզում տեսնել նոր Հայատանի հրամայականը, կարող է դիմադրել, միանալ կամ չմիանալ, բայց ես անձամբ այլեւս թույլ չեմ տալու որեւէ մեկը խաղ տա «Ժառանգության»  պատվի եւ հայ ժողովրդի քվեի հետ»:

VOICE005

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30