Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զգուշացեք ստորագրելուց. «Ձեռագիրը կարող է գաղտնի տեղեկատվությունը հասանելի դարձնել»

Ապրիլ 22,2012 14:13

Մարդու  բնավորության  մասին  ձեռագիրը  կարող է  շատ  բան պատմել:  Մինչդեռ  որևէ  մեկի մասին  ինֆորմացիա  ստանալու համար  քչերի մտքով  կանցնի  նայել  անձի  ձեռագրին:

«Ձեռագրի  վերլուծություն անելու համար անհրաժեշտ  է  վերցնել  այնպիսի  տեքստ,  որը գրված կլինի սպիտակ,  առանց  տողերի  թղթի  վրա:  Ձեռագրի վերլուծություն անելիս հաշվի  են առնվում   տառերի  թեքությունը, ձևը, չափերը, կետադրական  նշանները, խզբզանքները և  այլն»,-ասում  է  հոգեբան  Սոնա  Մազմանյանը:

Հոգեբանի  պարզաբանմամբ` տառերի  թեքությունը  խոսում  է  մարդու  հուզականության,  ուրիշ  մարդկանց  հետ շփվելու  և զգացմունքները  արտահայտելու առանձնահատկությունների  մասին:  Իսկ   դեպի  վերև ուղղված  տողը  վկայում  է  տվյալ  անձի  լավատեսության  մասին, նման  մարդիկ բարյացակամ  են, կարողանում  են  հեշտությամբ հարմարվել  տարբեր  իրավիճակներին: Հոռետես  մարդիկ գրում են   դեպի ներքև  ուղղված  տողով:

Հոգեբանի խոսքով` պետք  չէ հետևություն  անել միայն ` ուշադրություն  դարձնելով   կամ  գրված  տառերի  ձևին,  կամ թեքությանը.    դրանք  առանձին-առանձին  ուրիշ  իմաստ  ունեն, իսկ  միասին  կարող են ստանալ նոր  նշանակություն:

Ձեռագրի վերլուծությամբ և ուսումնասիրությամբ  զբաղվում է  ձեռագրաբանություն գիտությունը:   Փորձեցինք   փոքրիկ  հարցախույզի  միջոցով  պազել, թե  մարդիկ  տեղյակ  են այդ գիտության  և նշանակությունների  մասին:

«Ես  գիտեմ, որ  եթե  մարդիկ  տառերը  մեծ  են գրում,  նշանակում է,  որ  անկեղծ  են  և  առատաձեռն,  իսկ փոքր  ձեռագիր ունեցողները`  ժլատ  են»,- ասում  է 23-ամյա  Միլենան:

Իսկ 20-ամյա  Գոռը  այդպիսի  գիտության գոյության  մասին  տեղյակ  չէ. «Չգիտեի, որ  այդպիսի  գիտություն  կա,  բայց  շատ  լավ ա,  սրանից  հետո  կարելի  է  հետևել, թե  կուրսեցիներս  ոնց  են  գրում:  Տեսնեմ` ընկերներս  բնավորության ինչպիսի՞  գծեր ունեն,  որ  ես  տեղյակ  չեմ»:

Հոգեբանի խոսքով`  նշանակություն ունեն ոչ  միայն տառերի ձևը,  թեքությունը,  այլև  խզբզանքնրը. «Մարդիկ կան, ովքեր  սիրում  են  տետրի  մեջ  ինչ-որ պատկերներ  նկարել: Նրանք,  ովքեր  ծաղիկներ  և  տերևներ  են  սիրում  նկարել,  նշանակում է  ունեն  բարի  և  փափուկ  բնավորություն:  Իսկ  եռանկյունիներ, քառակուսիներ  նկարողները  ունեն  ղեկավարելու,  իշխելու  ձիրք»,-ասում  է հոգեբանը:

Տիկին  Մազմանյանի  խոսքով`  ստորագրությունը  արտացոլում է անձի կերպարը:  Եթե   մարդն  ունի  ընդգծված,  ցայտուն  արտահայտված  ստորագրություն, ապա  նրան  ավելի  շատ բնորոշ  է  իշխելը,  ղեկավարելը, դիմացինին  մարտահրավեր  անելը:  Իսկ  թույլ  ընդգծված  ստորագրություն  ունեցող  մարդիկ   եռանդուն  են և   ուրախ:

Թեև  մարդու  ձեռագիրը  խոսում է նրա մասին,  սակայն մի  փորձեք  ձեր  բնավորությունը     թաքցնել`  ձեռագիրը  փոխելով,  քանի  որ ձեռագրի   փոփոխմամբ   բնավոոթյունը  չի   փոխվում:

Անի  Գյոզալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30