Բազմամիլիոնանոց կարողության ժառանգ, «MotorGR» ավտոարշավի թիմի սեփականատեր, գեղեցկուհի Փերիս Հիլթոնն ապրում է անհոգ ու լիարժեք կյանքով, վարում հրաշագեղ «Ferrari»: Բայց նա այնքան էլ չի հետեւում երթեւեկության կանոններին:
Վերջերս նա եղել է «Բեվերլի Հիլզի» խանութների ցանցում, որտեղ անցկացրել է գրեթե մեկ ամբողջ օր: Հիլթոնը սիրով ինքնագրեր է բաժանել իր երկրպագուներին, անվճար լուսանկարվել նրանց հետ: Իսկ շոփինգն ավարտելուց հետո Փերիսը նստել է վառ կարմիր մեքենայի ղեկին ու բոլորի աչքի առջեւ կրկնակի հոծ գիծը հատելով շրջադարձ կատարել ու հեռացել: Բարեբախտաբար, ականատեսների մեջ եւ մոտակայքում ոստիկան չի եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ