Բոնյան, որ Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Վելիտոնի նախկին սիրելին է եղել, երկու ամիս առաջ աղջիկ երեխա է պարգևել իր քաղաքացիական ամուսնուն՝ Ալեքս Սմերֆիտին:
Բոնյայի հղիության ողջ ընթացքում ամուսինները հանգստացել են Արաբական Էմիրություններում, իսկ ծննդաբերությունից ոչ շատ առաջ մեկնել Նիցցա, որտեղ էլ ապրում են: Օրերս Սմերֆիտը կնոջը թողել է Նիցցայի իր առանձնատանը եւ գործնական բանակցությունների նպատակով մեկնել Մոսկվա: Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են ապրում, Ալեքսը պատասխանել է. «Վիկան նոր է ծննդաբերել մեր աղջկան՝ Անժելինային եւ հիմա Ռուսաստանում անելիք չունի, առավել եւս՝ երեխայի հետ: Հիմա մենք մտածում ենք որդի ունենալու մասին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ