Սուպերմոդել Բրուքլին Դեքերը ամուսնու համար անակնկալ է պատրաստել, որն ամենայն հավանականությամբ ամերիկացի թենիսիստի սրտով կլինի:
Գեղեցկուհի Դեքերը հայտարարել է, թե սիրահարվել է մեկ այլ մոդելի՝ Ժիզել Բունդհենին: «Ժիզելը հիասքանչ է: Նա ինձ համար կատարելություն է բոլոր առումներով: Շատ եմ ցանկանում նրան մեր տուն հրավիրել: Վստահ եմ, որ Էնդին ուրախ կլինի երկուսիս համար էլ», – հայտարարել է Բրուքլինը:
Էնդին այս պահին հանգստանում է հերթական մրցաշարից հետո եւ կնոջ նոր նախաձեռնությունը պետք է որ նրան դուր գա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ