Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) առաջնության մեկնարկից մի քանի ամիս առաջ ֆուտբոլիստները կհավաքվեն իրենց ակումբներում ու կսկսեն նախապատրաստվել: Սակայն «Ջեքսոնվիլ Ջագս» ակումբի խաղացող Աարոն Ռոսը չի մասնակցի իր թիմի հավաքներին:
Բանն այն է, որ Աարոնի կինը՝ ճանաչված վազորդուհի Սառա Ռիչարդ-Ռոսը, մասնակցելու է Լոնդոնի օլիմպիական խաղերին եւ ամուսինը նրան խոստացել է աջակցել տրիբունաներից: Հենց դրա համար Աարոնի պահանջով իր ակումբի հետ կնքած $ 15 միլիոնանոց պայմանագրում կետ է մտցվել, ըստ որի ինքն իրավունք ունի օլիմպիական խաղերի ընթացքում բացակայել թիմից: Հակառակ դեպքում ֆուտբոլիստը հրաժարվում էր այն ստորագրել:
Սառան 400 մետր վազքում Պեկինի օլիմպիական խաղերի եւ աշխարհի բացարձակ չեմպիոնն է, Աթենքի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը՝ 1600 մետր մրցատարածությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ