Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը ահաբեկչությունի՞ց է վախեցել (ձայնագրություն)

Ապրիլ 22,2012 10:48

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեղինակության վրա էապես ազդելու է ընտրողների հետ  զինված հանդիպման գնալու փաստը: «Միայն իր դեպքը գիտենք, ուրիշ դեպք չգիտենք, դա լուրջ պետք է ազդի իր հեղինակության վրա: Ցանկացած մեկի հեղինակության վրա կազդի, որ զենքը գոտկատեղին գնում է ժողովրդի հետ հանդիպման՝ քարոզելու՝ եկեք ընտրեք ինձ: Այդ ումի՞ց են վախենում, ի՞նչ վտանգ կա իր համար, ուրեմն ինչ-որ մեկից  կամ   ահաբեկչությունից վախենում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ա. Բախշյանը:

Իսկ թե ինչու են «Ժառանգության» քարոզարշավներին քիչ թվով բնակիչներ մասնակցում, տիկին Բախշյանը բացատրեց. «Ես որպես թեկնածու շրջում  եմ դռնեդուռ, ով ասելիք ունի ասում է, ով՝չէ, անցնում, գնում եմ: Պետք  չունեմ, բոլորին հավաքել:  Մենք սովոր ենք մարդկանց հավաքել  մի տեղ ու խոսել, բայց դրա մի այլ տարբերակն էլ կա, դու ես գնում ժողովրդի մոտ եւ դա շատ ավելի բնական է լինում քան զանգվածային հավաքները, որ իշխանական լծակներն են  անում ամենաբարձր մակարդակով: Այսինքն դասի ժամին երեխաներին, ուսուցիչներին, մանկապարտեզ, համալսարան բոլորին հանում ու տանում են, որ լսեն այն, ինչ ամեն օր լսում են»:

VOICE004

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30