Ցյուրիխի «Hotel Savoy Baur en Ville» հյուրանոցում մեկնարկել է աշխարհի երկրորդ շախմատիստ Լեւոն Արոնյանի եւ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի 3-րդ համար Վլադիմիր Կրամնիկի միջեւ վեց պարտիայից բաղկացած մրցամարտը:
Մեկնարկային պարտիայում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 41-րդ քայլում պարտության մատնեց ռուսաստանցի աշխարհի նախկին չեմպիոնին եւ գլխավորեց հաշիվը: Հիշեցնենք, որ մրցակիցները խաղում են դասական շախմատի կանոններով, սակայն եթե երեք ժամվա ընթացքում գրանցվի ոչ-ոքի, նրանք պետք է մեկ արագ շախմատ խաղան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ