Խանդը ուժեղացնում է ցանկությունն ու սերը. այս կարծիքին են Pulsplus.ru- ի մասնագետները: Խանդում են թե տղամարդիկ, թե կանայք: Ասել թե նրանցից որն է ավելի ուժգին խանդում, սխալ կլինի: Ամեն դեպքում, երկուսից մեկի համար կյանքը, մեղմ ասած, հաճելի չի լինում: Խանդի հողի վրա վեճեր են ծնվում, ընտանիքներ քայքայվում, բայց սերը չի կորչում: Փորձը ցույց է տվել, որ ամուսնալուծվելուց հետո, խանդող ամուսիններից մեկը շարունակում է մյուսին հետապնդել, պատճառը՝ սերը խթանող անկառավարելի զգացմունքներն են: Խանդը ծնում է դավաճանություն, որին ամուսինները գնում են դիտավորյալ` վրեժ լուծելու նպատակով: Հոգեբանների համոզմամբ, խանդը որքան էլ տհաճ է՝ ամրապնդում է սերը, ամրապնդում զգացմունքները: