Երգչուհի Վերա Բրեժնեւայի «անկողնային» տեսարաններով լուսանկարներն այժմ հասանելի է բոլորին. աղջիկը վերջապես համարձակվել է ի ցույց դնել «անկեղծ» ֆոտոսեսիան: Երկրպագուները ցնցված են, իսկ հասարակությունը լռում է: Ֆոտոսեսիան ստացվել է: Վերան լուսանկարներում հրեշտակային է: Հարցազրույցներից մեկի ժամանակ Բրեժնեւան նշել է, որ լուսանկարներն արվել են ամիսներ առաջ, իր տեսահոլովակներից մեկի ժամանակ, բայց հանրության դատին են հանձնվել օրերս: Վերան խոստովանել է, որ չէր սպասում նման արձագանքների, ավելի շուտ կաշկանդվում էր` կարծելով, թե դրանց տարածումից հետո Վերա Բրեժնեւա անունը լսելով կհիշեն ոչ թե երգչուհու, այլ մոդելի, որը մերկ լուսանկարվում է տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի պատվերով: