Երգիչ Գրիգորի Լեպսին ստիպել են երգել օլիգարխների համար կազմակերպված փակ միջոցառման ժամանակ: Սկզբում նրան առաջարկել են միայն երգել, խոստացել այնքան գումար, որքան կկամենա, ապա ասել, որ երգելուց բացի, նաեւ պետք է զվարճացնի, հումոր անի, անեկդոտներ պատմի, հաղորդավարի դեր ստանձնի, ու բնականաբար երգի այն, ինչ որ իրենից կպահանջվի: Կռվարար երգիչն իրեն առաջարկված պայմաններով չի համաձայնվել աշխատել, բայց նրան վերջնագրի տեսքով նախազգուշացում է եղել: Լեպսը սկզբում լուրջ չի վերաբերվել, հետո 3 օր շարունակ հետապնդվելով զինված մարդկանց կողմից, ստիպված մասնակցել է Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում կայացած միջոցառմանը, որտեղ հավաքված է եղել շուրջ 200 օլիգարխ` տարբեր երկրներից: