Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպիսի խայտառակ վիճակի ենք հասել, որ հայ կինը իր տղամարդուն փնտրելու համար դուրս է գալիս Հայաստանից»

Ապրիլ 21,2012 21:33

Երեկ Գյումրու Թատերական հրապարակում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ մեր պետությանը այս ծանր վիճակին հասցրել է ամբողջ կոալիցիան` երեք կուսակցությունները միասին` առանց բացառության: «Ինձ համար բացարձակ նշանակություն չունի` Հանրապետական կլինի, Բարգավա՞ճ, թե՞ Օրինաց երկիր, հավատացեք, ժողովուրդ, դրանք նույն տեսակն են, և մենք որ գալիս ենք ձեր ձայնը խնդրում ենք, ասում ենք` մեզ ձայն տվեք, որ այս երեքին դուրս հանենք իշխանությունից: Քանի դեռ այս երեքի դեմ միասնական պայքար չի եղել, էս ժողովուրդը էլի նույն վիճակում կլինի», – ասաց բանախոսը:

«Ժառանգության» փոխնախագահն այնուհետ անդրադարձավ մի տխուր թեմայի` հայաթափմանը: «Հայաստանը հասել է ամենավերջին սահմանին, Հայաստանը հայաթափվում է, Հայաստանը բարոյազրկվում է, իր տղամարդուն փնտրելու համար հայ կինը դուրս է գալիս Հայաստանից, ուրիշ տեղ է իր տղամարդուն փնտրում, ուրիշ տեղ է իրեն իրացնելու համար աշխարհագրություն ճարում, որևէ սահման արդեն հատված է, մենք  պետք է կանգնենք ու պայքարենք, որպեսզի մեր էրեխեքը էստեղ ապրեն, մի քանի անգամ ասել եմ ու էլի պետք է ասեմ. ինչ-որ տեղ բնությունը տալիս է սխալվելու իրավունք, էդ սխալվելու իրավունքը իշխանությունը օգտագործել է, սպառել է: Բնությունը մարդկանց տվել է նաև ներելու իրավունք, մենք նաև սպառել ենք էդ ներելու իրավունքը, վստահ եղեք, հիմա չի ներվելու դա, վստահ եղեք, որ էն ուժը, որը եկել է  ձեզ մոտ , խոսում է ձեզ հետ, նրանք կանգնում են առաջին շարքերում `եթե կեղծվեն ընտրությունները: Սա էն ուժը չէ, որը ժողովրդին տանի հրապարակ, հետո թաքնվի, ժողովրդին գնդակահարեն, և չգտնեն այդ ուժի ղեկավարներին», – ՀԱԿ-ի մասին  էլ այսպես արտահայտվեց Ռուբեն Հակոբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30