Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ

Ապրիլ 21,2012 19:06

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ:

Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, առանձնացրել է նաև քաղաքի համաչափ զարգացման կարևորությունն ու նշել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են որոշակի քայլեր, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ոչ ուշ ապագայում: << Կարծում եմ Երևանը և Բեյրութը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես կառավարման հարցում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Մեր համագործակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակով պետք է աշխատանքային խումբ ստեղծենք, որը համակողմանիորեն կուսումնասիրի և հստակ առաջարկություններ կներկայացնի` նախանշելով համագործակցության զարգացման հստակ ուղղությունները>>,- նշել է Տարոն Մարգարյանը` հատուկ կարևորելով նաև այն հանգամանքը, որ 2000 թվականից ի վեր Երևանը և Բեյրութը եղբայրացած քաղաքներ են:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադը, ընդգծելով բեյրութահայ համայնքի կարևոր դերն ու նշանակությունը Լիբանանի կյանքում, համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Բեյրութի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. <<Շատ կարևոր է մեր համագործակցությունը տարբեր խնդիրների շուրջ համատեղ լուծումներ գտնելու, այդ թվում նաև փորձի փոխանակման ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով, որ որոշ դեպքերում մեր երկու քաղաքների ոլորտային խնդիրները համանման են>>,- նշել է Բիլալ Համադը  և երկու քաղաքների փոխգործակցության ընդլայնման ու հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Բեյրութում:

Հանդիպման ավարտին Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30