Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդեմ քաղաքապետարանի հայցադիմումը կքննարկվի մայիսի 10-ին

Ապրիլ 21,2012 19:03

ՀՀ վարչական դատարանում 2012 թվականի փետրվարի 21-ին ստացվել է Զարուհի Փոստանջյանի, Ստյոպա Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ռուբեն Հակոբյանի և Դավիթ Բադալյանի հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 2011 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 01/78-07/12-49502-966-1 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 01/78-49502-1064-1 Երևանի քաղաքապետարանի տեղադրման թույլտվությունը` տրված «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ գոյություն ունեցող տաղավարների արդիականացման և նորերի տեղադրման աշխատանքների կատարման համար, 15.12.2011թ. թիվ 07/78/05/2-49502-1054-1 գլխավոր հատակագիծը` համաձայնեցված Տարոն Մարգարյանի և Երևանի քաղաքապետարանի ՃԳ վարչության հետ, անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 20-ին, ժամը 11:00-ին նշանակվել էր նախնական դատական նիստին: Նախնական դատական նիստին ներկայացել էին հայցվոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, հայցվոր Դավիթ Բադալյանը և պատասխանողի ներկայացուցիչ Աշխեն Ղարսլյանը: Դատավարության մյուս մասնակիցները, պատշաճ ձևով ծանուցված լինելով դատական նիստի ժամանակի և վայրի մասին, դատական նիստին չէին ներկայացել:

Դատարանը, լսելով դատավարությանը ներկա մասնակիցների դրական կարծիքները, որոշեց նախնական դատական նիստն իրականացնել մյուս հայցվորների բացակայությամբ:
Դատական նիստում հայցվոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցչի խնդրանքով քննարկվեցին վիճարկվող վարչական ակտերին վերաբերող վարչական վարույթի ողջ նյութերը, ինչպես նաև հայցին առնչվող` պատասխանողի տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այլ փաստաթղթեր պատասխանողի կողմից հայցվորներին տրամադրելու հարցը:

Պատասխանողը հայտնեց, որ պահանջված բոլոր փաստաթղթերը կներկայացնի դատարան և հայցվորներին:
2012 թվականի ապրիլի 19-ին «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ն գործով որպես երրորդ անձ ներգրավվելու մասին դիմում էր ներկայացրել դատարան` այն հիմնավորմամբ, որ կառուցապատման հայտ ներկայացվել է ընկերության կողմից, հետևաբար գործով կայացվելիք դատական ակտը կանդրադառնա նաև ընկերության իրավունքներին:
Դատարանը, հաշվի առնելով կողմերի դրական կարծիքները, որոշեց բավարարել  «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի դիմումը և վերջինիս ներգրավել որպես երրորդ անձ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողը դատարան և հայցվորներին ապացույցներ ներկայացնելու խնդիր ունի, որոնց ծանոթանալու պայմաններում հայցվորները հայցի կապակցությամբ պետք է ներկայացնեն լրացուցիչ դիրքորոշում, ինչպես նաև այն, որ գործով երրորդ անձ ներգրավված ընկերությունն ունի հայցի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու իրավունք, դատարանը որոշեց նախնական դատական նիստ նշանակել 2012 թվականի մայիսի 10-ին, ժամը 14:00-ին:

Արսեն Բաբայան

ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30