Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ ղեկավար. «Օլիգարխների պոչը չեն ուզում տրորել»

Ապրիլ 21,2012 17:57

Եթե կառավարությունը վարկ է վերցրել ու  չի ուղղել տնտեսության զարգացմանը, ինչո՞ւ է վերցրել. այսօր  Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հավաքվածներին հարցրեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ու վստահեցրեց. «Ձեզ խոստանում ենք, որ երբեւիցե նման վարկեր չենք վերցնելու, վարկը պետք է վերցնել միայն պետական ծրագիր իրականացնելու համար: Կարո՞ղ է մեր պարոններն այս տարրական բաները չեն հասկանում, հասկանում են, բայց որովհետեւ  պարտադրված են աշխատել կլանային համակարգով, այդպես էլ շարունակում են ու  որեւէ մեկի մտքով չի անցնում օլիգարխի պոչը տրորել, որովհետեւ գիտեն, որ նա գողանում է, ստվերում ահռելի գումար է պտտեցնում, արդյունք էլ՝ չկա»:

Հավաքվածներից մեկն էլ բողոքեց, որ պետական մակարդակով փախստականներին ոչ մի սոցիալական աջակցություն չի տրամադրվում եւ փախստականների համար նախատեսված հանրակացարաններն էլ տեղացի բնակիչներին են հանձնում ու հետաքրքրվեց`  ի՞նչ ծրագրեր ունի այդ առումով Դեմոկրատական կուսակցությունը: «Քննարկել ենք, թե այս խնդիրը ոնց պետք է լուծվի: Ծրագրում նշել ենք, որ Խնայբանկ տված ժողովրդի գումարներից առաջինը ձեզ պետք է տրամադրեն: Գտնում ենք, որ աշխատանքի տեսանկյունից ձեզ համար դասընթացներ պիտի կազմակերպեին, որ դուք մայրենի լեզվին տիրապետեիք: Մեր պատկերացմամբ, պետութունը պետք է իրականացնի բնակշինարարություն, գոնե որոշակի տոկոսով, ինչն այսօր ընդհանրապես չի կատարվում, որ ապահովվեն մարդկանց կարիքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30