Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Ապրիլ 21,2012 16:26

Նախօրեին տոնական տրամադրությունն էր իշխում Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ նախընտրական քարոզարշավի շրջանակներում բազմամարդ հանրահավաք էր անցկացնում «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ներկաները առանձնակի ոգեւորությամբ և ծափողջույներով դիմավորեցին իրենց համայնքի ներկայացուցիչ, կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին, ով իր ուղերձում շնորհակալություն հայտնեց կուսակցության համակիրներին` իրենց ամուր վստահության և նվիրվածության համար:

Դիմելով ներկաներին` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ կուսակցությունը գնում է դեպի ընտրություններ մրցունակ ծրագրով, հզոր թիմով և հաղթողի վճռականությամբ: Արթուր Բաղդասարյանը ընտրողներին ներկայացրեց առաջարկվող նորարարական մոտեցումներով հարուստ նախընտրական ծրագրի մի շարք կետեր, որոնք ուղղակիորեն առնչվում են հասարակ մարդու հոգսերին և վերջ են դնելու այսօր տարբեր սոցիալական խավերի դեմ ծառացած խնդիրներին:

«Մենք ցանկանում ենք ժողովրդին ազատագրել տան վարձ կոչվող լծից և հիմնովին վերափոխել կոմունալ վարձերի առկա համակարգը: Մարդը պետք է վճարի միմիայն մատուցված ծառայությունների դիմաց», – ասել է Արթուր Բաղդասարյանը,-«Իսկ տանիք վերանորոգելը, մուտքերը բարեկարգելը կուսակցությունների կամ առանձին անհատների գործը չէ: Այս խնդիրներին պետք է համալիր համակարգային լուծում տալ: Կուսակցության նախընտրական ծրագրում տեղ գտած կարևոր մոտեցումների թվում է կոմունալ բնակարանային տնտեսության համակարգում ծառայությունների մատուցման ոլորտի ազատականացումը:  Արդյունքում կստեղծվեն փոքր ընկերություններ` որոնք կգործեն մրցակցային պայմաններում` մի կողմից քաղաքացիներին ապահովելով առավել որակյալ ծառայություն իրենց վճարի դիմաց, իսկ մյուս կողմից զբաղվածության խնդիրը լուծում կստանա հազարավոր մեր հայրենակիցների համար»:

«Օրինաց երկիր» կուսակցությունը առաջարկում է մեծացնել անվճար միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ծավալները: Անհրաժեշտ է բարելավել առաջադիմության հիման վրա անվճար ուսման համակարգը, որը նույնպես Հայաստանում իրականություն է դարձրել Օրինաց երկիր կուսակցության գործուն մասնակցությամբ: Այժմ արդեն անվճար կրթության ապահովման գործընթացում հաշվի է պետք առնել նաև սոցիալական գործոնը` հաշմանդամների, սոցիալական անապահով ընտանիքների երեխաների և խոցելի այլ խմբերի կրթությունն իրականացնել պետական բյուջեի հաշվին:  Անհրաժեշտ է նաև ներդնել քաղաքակիրթ աշխարհում այսօր լայնորեն կիրառվող երկարաժամկետ ուսանողական վարկավորման համակարգը:

Արթուր Բաղդասարյանի խոսքով ծրագրերը բազմաթիվ են` փոքր և միջին բիզնեսի խթանմանն ուղղված բանկային երաշխիքներ ապահովող պետական  հիմնադրամների ստեղծում, օրենքի ուժով բազմահազար մեր հայրենակիցներին չհաշվառված աշխատանքային ստաժի վերականգնում, պետական ծառայության նոր տեսակի` բյուջետային ծառայության հիմնում, որում ընդգրկված կրթության և գիտության ոլորտի աշխատողները կստանան հավելյալ իրավական, նյութական և սոցիալական երաշխիքներ, ուղղիչ աշխատանքային գաղութներում գտնվող մարդկանց իրենց հարազատների կողմից այցելությունների սահմանափակումների վերացում, փոքր չափերի, հիմնականում տնտեսական հանցանքների համար հսկողության ժամանակակից և քաղաքակիրթ մեխանիզմների ներդրմամբ այլընտրանքային պատիժների սահմանում: Կուսակցության ղեկավարը Մալաթիա Սեբաստիա համայնքի ներկայացուցիչներին ևս կոչ արեց քվեարկել խղճի մտոք` որպեսզի կյանքի կոչվեն այս և բազում այլ լուսավոր ծրագրեր, որոնք  մեր երկիրը տանելու են առաջընթացի և զարգացման ճանապարհով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30