Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ ստեղծած հեքիաթում եմ ապրում, այնտեղ բոլոր գույներն էլ առկա են…»

Ապրիլ 21,2012 15:22

Մասնագիտությամբ  ֆիզիկոս 29-ամյա Արփինե  Հովհաննիսյանի  համար  նկարչությունը  և  առհասարակ  արվեստն  ապրելակերպ  է:  Ստեղծագործող  անհատի  համար  արվեստը  միակ  բանն  է,  ուր  ինքը  կարող  է  անկեղծանալ, ազատություն  տալ  մտքերին  և  երևակայությանը:  Երիտասարդ  ստեղծագործողն  իր  կյանքն  առանց  արվեստի  չի  պատկերացնում,  սիրում  է  մեկուսանալ   և  սկսել  ստեղծագործել`  ստեղծագործության մեջ ներդնելով  հոգի  և  երևակայություն: Արփինեն  նկարել  է  դեռ  շատ  փոքր  տարիքից,  սակայն դրան  լուրջ   նշանակություն  չի  տվել`  կարծելով  նկարում  են  բոլորը և  այդտեղ առանձնահատուկ  ոչինչ  չկա.   «Թե  երբ  սկսեցի  նկարել,  որպես  այդպիսին,   հատուկ  օր  ու  պահ չեմ   հիշում.  շատ  վաղուց  էր:  Ինձ  համար  նկարչությունը  պարզապես  անհրաժեշտություն  էր,  ձեռքիս  հայտնված  ցանկացած  իր,  որի  միջոցով հնարավոր  էր  գիծ  քաշել,  օգտագործում էի  նկարելու  համար»,- ասում  է  Արփինեն:

Երիտասարդ    արվեստագետը   նաև  զբաղվում  է  քանդակագործությամբ, բազմաբնույթ գործերի  հեղինակ է, ունի  բազմաոճ  գրաֆիկական  աշխատանքներ,  կոլաժներ,  ապակե  տիկնիկներ,  որոնք  անհատի  երևակայության  արդյունք են: Այնուամենայնիվ  նա  նշում  է. «Ես  քանդակագործ  ինձ չեմ  համարում, դրանք  պարզապես  քարե  կոմպոզիցիաներ  են,  որոնք   ծնվել  են  համապատասխան  ոգեշնչման  առկայության  պահին:  Իմ  քանդակները  քչփորած  իրեր  չեն,  դրանք  ևս  համարում  եմ  նկարչության  ծնունդ, պարզապես ապակու  և  քարի  միջոցով»:  Երիտասարդ  ստեղծագործողն  ունի  նաև  այլ  հետաքրքրություններ,  սիրում  է  դասական  երաժշտություն, գրավում է  նաև  համակարգիչը, ուսումնասիրում  է  տարբեր  գրաֆիկական  ծրագրեր,  նաև  հոգեբանությամբ  է  հետաքրքրված:  Անտարբեր  չէ  նաև  մասնագիտական    բնագավառում  կատարվող  նորությունների հանդեպ`  ֆիզիկա,  աստղագիտություն:

Բնության  մեջ առկա  ցանկացած իր,  լինի  շնչավոր  թե  անշունչ   Արփինեի  համար  ոգեշնչման  աղբյուր  կարող  է  դառնալ: Ստեղծագործական  ոգևորությամբ  է  ներշնչվում    նաև մեծանուն  նկարիչների  գործերից. «Բոլոր  մեծերին  էլ  հավանում  եմ,  ամնեքն  էլ  բնականաբար  ասելիք  ունեն:  Նրանցից  սովորելու  շատ  բան  կա, սակայն  Ռեմբրանտին  առանձնացնում  եմ  բոլորից»:  Երիտասարդ    նկարչուհին  ցանկացած  գործում  կարևորում  է  անհատականություն  լինելը,   իր  գործերը  ևս   համարելով  անհատական    աշխատանքներ. «Ամեն  տեղ  և  ամենուր  կարևորում  եմ  սեփական  դեմք ունենալը,  իսկ  արվեստում`  առավել  ևս:  Ինքս  որևէ  ուղղության  հատուկ  չեմ  հետևում,  պարզապես  ստեղծագործում  եմ, անում  եմ  այն,  ինչ  զգում  եմ:  Շատերն  իմ  աշխատանքներում  աբստրակտ  և սյուրռեալիստական  ոճերի  խառնուրդ  են  նկատում»: Նկարչուհու  համար  գույները  ներքնաշխարհի  արտահայտման   միջոց  են:  Գունային   երանգներ  օգտագործելիս  նույնպես  անհատական  մոտեցում  է  ցուցաբերում.  «Առհասարակ  բոլոր  գույններն  էլ  սիրում  և  կիրառում  եմ,  կախված  է  հիմնականում  տրամադրությունից:  Ես  իմ  ստեղծած  հեքիաթում  եմ  ապրում,  այնտեղ  բոլոր  գույներն  էլ  առկա  են… Բոլոր    նկարիչների  մոտ  էլ  որոշակի  գունային  շրջաններ  գոյություն  ունեն,  ես  սկսել  եմ  կապտականաչավուն  երանգներով.  գնալով  երանգներն  սկսում  են  տաքանալ,  կարծում  եմ,  սա  պարզապես  հասունացման  արդյունք  է,  նկարչի  հոգևոր  զգացողությունների   ու  մտածելակերպի  հասունացում»:  Արփինեի համար  իր  բոլոր  գործերն  էլ  ունեն  մեծ  նշանակություն. «Բոլորն  էլ  իմ  զավակներն  են, չեմ  կարող  եղածների  մեջ  առանձնացնել  որևէ մեկը,  կամ  առավել  կարևորեմ,   բայց  ամենալավ  գործն    ինձ  թվում  է  դեռ  առջևում  է»:

 

                                                                                                              Ալվինա  Սիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30