Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյան. «Էնքան եմ խոսու՜մ, օրական 3 ինտերվյու եմ տալիս»

Ապրիլ 21,2012 15:19

Այսօր ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից մեկնաբանություն խնդրեցինք Հմայակ Հովհաննիսյանի հայտարարության հետ կապված, ըստ որի, Խաչատուր Սուքիասյանի՝ «Բջնին» չառնելուց հետո է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ՀԱԿ-ի վերաբերմունքը փոխվել է դեպի լավը: Այս առնչությամբ նա պատասխանեց՝ «no comment»: Նույն պատասխանը տվեց նաեւ, երբ լրագրողները մեկնաբանություն խնդրեցին Սերժ Սարգսյանի կոչի հետ կապված՝ որոշ ընտրատարածքներում ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուներին պաշտպանելու մասին: «Էնքան եմ խոսո՜ւմ, օրական  3 ինտերվյու եմ տալիս, հերիք է, էլի»,-արդարացավ Լեւոն Զուրաբյանը:

 

Ազատության հրապարակ ՀԱԿ-ի հանրահավաքին ծաղկեփնջով էր եկել Փառանձեմ մայրիկը՝ Արցախյան պատերազմի առաջին զոհի՝ Էդիկ Տոռոզյանի մայրը: Նա մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են կտրել իր նպաստը. «Ես Քոչարյանի նկարը վառողն եմ Ծիծեռնակաբերդում, Սերժի նկարն էլ եմ վառել: Իսկ այս իշխանությունից ի՞նչ եմ տեսել, ոչ մի լավ բան: Մի հատ Փարոս էին տալիս, փարոսն էլ կտրեցին՝ ամսական 10 հազար էին տալիս, էդ էլ կտրեցին»:

Հանրահավաքի մասնակիցները մեր հարցին՝ չե՞ք վախենում, որ ձեր վրա ճնշումներ կգործադրվեն, աշխատանք կկորցնեք՝ պատասխպանում էին՝ «Մեր վախը արդեն բռնել են, ինչի՞ց պիտի վախենանք: Թող իշխանութունները վախենան էս ալան-թալանից, Մարտի 1-ից հետո մենք վախ չունենք: Որ վախեցող լինեինք՝ մեզ ավտոբուսներով կբերեին ստեղ, մենք մեր կամքով ենք գալիս: Մենք հո Սերժի դպրոցականները չե՞նք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30