Լրահոս
Օրվա լրահոսը

Մանթաշևի ժառանգների այցելությունը Թբիլիսի

Ապրիլ 21,2012 15:10

  Երևանում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշևի արձանի բացման հանդիսությանը մասնակցելուց հետո բարերարի թոռ՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը, որդու՝ Միխայիլ Մանթաշյանցի հետ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին երկօրյա այցելությամբ գտնվում էին Թբիլիսիում:

  Թբիլիսյան շրջագայության ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելիի և Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ղեկավար Զաալ Սամադաշվիլիի հետ: Հանդիպումներին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Հանդիպումների ընթացքում արձանագրվեց Թբիլիսի մշակութային և հասարակական կյանքում թբիլիսահայ երկու մեծ բարերարների՝ Ալեքսանդր Մանթաշևի և Միքայել Արամյանցի անգնահատելի ավանդը: Թբիլիսիի քաղաքային խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում կարևորվեց դարասկզբի հայ մեծանուն գործարարների բարեգործությունների, ինչպես նաև նրանց ժառանգության մասին երիտասարդ սերունդներին իրազեկելու անհրաժեշտությունը:

Ալեքսանդր Մանթաշևի ժառանգները Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ հյուրընկալվեցին վրացահայ Դավթյանների ընտանիքում, որտեղ կայացավ հանդիպում տեղի հայ մտավորականության ներկայացուցիչների հետ: Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով Մանթաշևի մեծ բարերարության և մարդասիրական գործունեությանը, բարձր գնահատեց Թբիլիսիի անվանի բոլոր հայերի ունեցած ավանդը և տիկին Ժաննա Դավթյանին հանձնեց հայապահպանության գործին նվիրվածության համար ՀՀ Սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյանի հուշամեդալը:

Օրհնության և գնահատանքի իր խոսքում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, անդրադառնալով վիրահայ համայնքի հարուստ պատմությանը, կարևորեց եկեղեցու շուրջ համայնքի  համախմբվածության և իր հավատքին նվիրված լինելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ մտավորականների միության թբիլիսյան մասնաճյուղի նախագահ Ենոք Թադևոսյանը, ով ներկայացրեց Ալեքսանդր Մանթաշևի 100-ամյակին նվիրված «Գործ՝ ողջ կյանքի» իր հեղինակած գրքույկը:

Մանթաշև կրտսերը, հուզմունքով և հպարտությամբ ունկնդրելով իր պապի հայրենանվեր և ազգանվեր գործերի մասին հուշերն ու պատմությունները, հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը մաղթեց հարատևություն:

Հաջորդ օրը Թբիլիսիում գտնվող Մանթաշյան տոհմի ներկայացուցիչներին ՀՀ դեսպանությունում ընդունեց Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով ընդհանուր ուրվագծերով հյուրերին ներկայացրեց հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ներկայիս օրակարգը և հայ համայնքի գործունեությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30