«Թեղուտ ՓԲԸ» անվտանգության պետ Սամվել Դավթյանն ամիսներ առաջ ցանկացել է գնել թեղուտցի ընտանիքի հողակտորը: Ընտանիքը ընդդիմացել է և հրաժարվել կատարել անվտանգության պետի ցանկությունները: Կնոջ ամուսինը իր սեփական կամքով հրաժարականի դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից: Կինը վախեցած պատմում էր դեպքի մանրամասների մասին, միևնույն ժամանակ ահազանգում էր, որ չի բացառվում իր տղային էլ նուն օրը գցեն , ինչ այն մեկին, ով այսօր հիվանդանոցում է: Տիկինը նաև նշեց, որ վախենում է` իր տղային էլ կհեռացնեն գործից: Նա չի բողոքել, ոչ մեկի չի դիմել: Դժգոհությունների ալիքը սկսված է: Փորձը ցույց տվեց, որ Թեղուտցին ի զորու է իր իրավունքներին տեր կանգնել: Գյուղ կանգնի` գերան կկոտրի…
Թեհմինե Ենոքյան