Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանին դատի են տալու՝ զրպարտանքի համար

Ապրիլ 21,2012 14:43

Սենիկ Ջուլհակյանը, ում Հմայակ Հովհաննիսյանը մեղադրում է Հայաստանի քաղաքագետների միությանը Հայհիդրոնախագիծ ինստիտուտում զբաղեցրած տարածքից զրկելու մեջ, պատրաստվում է դատի տալ նրան:

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանը հայտարարեց, որ  Հմայակ Հովհաննիսյանն իրեն զրպարտել է անվանելով՝ мошенник եւ ներկայացնելով Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հայր Տեր Բարսեղի դիմումը, թե իբր Սենիկ Ջուլհակյանը խաբեբա է եւ սպառնալիք պետության համար: «Ես թույլ չեմ տա Հմայակ Հովհաննիսյանի նման մարդն ինձ նման բան ասի»,- ասաց նա եւ հենց ասուլիսի ժամանակ էլ զանգահարեց հայր Բարսեղին, որն էլ հերքեց, թե նամակով պատասխանել է Հմայակ Հովհաննիսյանի հարցմանը եւ ավելացրեց, որ Հմայակ Հովհաննիսյանին առհասարակ չի էլ ճանաչում:

Ասուլիսին ներկա էին ինստիտուտի աշխատակիցները, որոնց ներկայացմամբ՝ իրենք ոչ թե ուզում են Հմայակ Հովհաննիսյանին զրկել իր սեփական տարածքից, այլ ընդամենը ինստիտուտին վերադարձնել Հովհաննիսյանի կողմից ինքնակամ զավթած մոտ 150 քմ տարածքը: Ընդ որում, ըստ աշխատակիցների, Հմայակ Հովհաննիսյանը ժամանակին շատ կասկածելի մեթոդներով է սեփականաշնորհել ինստիտուտի արխիվի տարածքը, եւ հորդորեցին իրավապահ մարմիններին զբաղվել այդ գործով:

Իսկ Հմայակ-Հայհիդրոնախագիծ վեճը սկսվել է այն բանից, հետո, ինչպես ներկայացրեցին աշխատակիցները, երբ ինստիտուտում պարոն Հովհաննիսյանին խնդրել են ազատել տարածքը, քանի որ այն պետք է վերանորոգվի:

Ինստիտուտի փոխտնօրեն Հասմիկ Փալաջյանն էլ պարոն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ նման կարծիք հայտնեց. «Միգուցե նա այլ նպատակներ ունի. Այս նախընտրական շրջանում իմիջ է ուզում ձեռք բերել» Տիկին Փալաջյանի խոսքերով՝ ուսումնասիրելով Հմայակ Հովհաննիսյանի կենսագրությունը, նկատել է, որ Հովհաննիսյանը մի կուսակցությունից մյուս կուսակցություն է գնացել. «Միգուցե նաեւ քանդելով այդ կուսակցությունը գնացել է մյուս կուսակցություն»:

Կոլեկտիվի կին աշխատակիցները վրդովված ներկայացերցին, որ պարոն Հովհաննիսյանն իրենց հետ անհարգալից է խոսել անվանելով նրանց՝ «Լֆիկի կանայք». «Ինչպե՞ս կարելի այսպիսի վաստակաշատ կոլեկտիվի հետ այս կերպ վարվել»:

Ասուլիսին ներկա աշխատակիցներն գովասանքի խոսքեր էին ասում Սենիկ Ջուլհակյանի հասցեին, եւ ներկայացնում թե որքան ներդրումներ է կատարել՝ տարածքի վարձակալման պարտքերը զրոյացրել, աշխատավարձի պարտքերը վճարել եւ այլն: Եւ այս բոլոր «բարեգործությունների» համար, մեր կառավարությունը որոշել է ինստիտուտի շենքը վաճառել «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30