Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գործարարները նախընտրում են սպորտը

Ապրիլ 21,2012 13:47

Ի տարբերություն աշխարհում վաղուց ընդունված կարգի, երբ ժամանակ առ ժամանակ հրապարակվում են տարբեր երկրների ամենահաջողակ բիզնեսմենների անունները եւ նրանց կարողությունները, մեզանում նման պրակտիկա չկա: Սակայն Հայաստանում էլ մեծահարուստները քիչ չեն, եւ ժողովուրդը նրանց, ինչպես ասում են, անգիր գիտի:

Ուրախալի է, որ մեր ամենահայտնի մեծահարուստների մի զգալի մասը սիրում է սպորտը: Բայց ոչ որպես սովորական մարզասեր: Նրանք կամ ղեկավարում են սպորտի այս կամ այն ոլորտը, կամ լուրջ ներդրումներով նպաստում ինչպես իրենց նախասիրած մարզաձեւում բարձրագույն վարպետության զարգացմանը, այնպես էլ մասսայական սպորտի ու առողջ ապրելակերպի արմատավորմանն ու տարածմանը: Թե իր սեփական միջոցներից ո՞վ՝ որքա՞ն գումար է հատկացնում նախասիրած մարզաձեւին, հայտնի չէ ու, ըստ էության, էական էլ չէ: Կարեւորն այն է, որ առանց նրանց ներդրումների ու հովանավորության՝ սպորտում մենք այսքան հաջողություններ դժվար թե ունենայինք, միջազգային ամենահեղինակավոր մրցումներում հայ մարզիկների կրծքին դժվար թե այսքան մեդալներ փայլեին ու Հայաստանի հիմներգը հնչեր աշխարհի տարբեր երկրներում:

Հայկական սպորտը հովանավորող բիզնեսմենների ներկայացվող ցուցակն ամբողջական չէ: Բայց ոլորտում նրանց կատարած ներդրումների մասշտաբները պատկառելի են:

Առաջին տեղում, բնականաբար, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Եվ, չնայած, նա կոնկրետ մարզաձեւ չի ղեկավարում, բայց դրա փոխարեն անձնական միջոցներից, անկախ մարզաձեւից, առատաձեռն ֆինանսավորում է առաջատար ու հեռանկարային մարզիկներին ու մարզիչներին, նրանց ուսումնամարզական հավաքները, իսկ բարձր արդյունքների համար՝ նաեւ խրախուսում խոշոր գումարներով, մեքենաներով ու բնակարաններով:

Ներկայացվող ցուցակում մեր մյուս գործարարների հերթականությունը վարկանիշային չէ:

Ռուբեն Հայրապետյան: ՀՖՖ նախագահ

Սամվել Կարապետյան: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, «Տաշիր Գրուպ»:

Արման Մուրադյան: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, «ԲԱՄՕ» ընկերություն:

Ռալֆ Յիրիկյան: «Ուլիս» ֆուտբոլային ակումբի հովանավոր, «Viva Cell MTS»-ի տնօրեն: «Viva Cell»-ը նաեւ հովանավորում է բազմաթիվ մարզական ծրագրեր:

Հայրապետ Հայրապետյան: Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ: Հարություն Փամբուկյան: Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ:

Միխայիլ Բաղդասարով: «Միկա» ֆուտբոլային ակումբի հովանավոր եւ սեփականատեր: Մաքսիմ Հակոբյան: «Գանձասար» ֆուտբոլային ակումբի նախագահ: Սամվել Ալեքսանյան: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հովանավոր:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30