Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եվրակոնկուրսը» հետաքրքրված է հայերով

Ապրիլ 21,2012 13:45

 «Մեղավորն» էլ մեր ֆրանսահայ հայրենակցուհին է

Քրիստինա Զադուրյան

Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հայ երաժշտասերին առաջին անգամ ներկայացավ ֆրանսիացի ճանաչված դաշնակահար Դանիել Լավալը: Սա երաժշտի երկրորդ այցն էր, իսկ առաջին անգամ արվեստագետը Հայաստան է եկել դաշնակահարների ֆրանսիական «Եվրակոնկուրս» միության նախագահ Իվ Ռոբերի հետ, որի ընթացքում վարպետության դասեր է անցկացրել կոնսերվատորիայում եւ ընտրել ուսանող դաշնակահարներ՝ Ֆրանսիայում ներկայացնելու նպատակով: Արդյունքում՝ 2011թ. կոնսերվատորիայի ուսանողներ Իզաբելա Մարությանն ու Սյուզաննա Իսրայելյանը համերգային շրջագայության են մեկնել:

«Առավոտը» հանդիպեց դաշնակահարների ֆրանսիական «Եվրակոնկուրս» միության անդամ, մասնագիտությամբ քաղաքագետ Քրիստինա Զադուրյանին: Վերջինս հայտնեց, որ միությունը հիմնվել է 2007թ., իսկ ինքը միայն 2010-ին է սկսել անդամությունը «Եվրակոնկուրսի» հետ: Ասաց, որ մտադիր է ապագայում Ֆրանսիա-Հայաստան կապը ընդարձակել մշակութային այլ ոլորտներում եւս: Իր խոսքերով՝ «Հայաստանցի տաղանդավոր արվեստագետներից շատերը հայտնվելով Ֆրանսիայում, իրենց չեն կարողանում գտնել նախընտրած ոլորտում եւ հետեւաբար ստիպված սկսում են զբաղվել բիզնեսով: Գուցե Երեւանի կոնսերվատորիայում ուսանում են խաչատրյաննե՞ր, մանսուրյաննե՞ր, տերտերյաննե՞ր… հետեւաբար նման երիտասարդներին պետք է նաեւ ներկայացնել եվրոպացի ունկնդրին, այսպիսով հնչեցնելով «յան»-ով վերջացող հայկական ազգանունները: Սա էր պատճառը, որ ես մի կողմ դրեցի քաղաքագետի՝ իմ մասնագիտությունը եւ ինձ նվիրեցի այս գործին»: Մեր ֆրանսահայ հայրենակցուհին հայտնեց, որ «Եվրակոնկուրս» կազմակերպությունում գրանցված պետությունների թվում միայն Հայաստանն է, որ եվրոպական երկիր չէ: Իսկ միությունը մշտապես ուշադրության կենտրոնում է գտնվում մշակութային հարցերով եվրոպական հանձնակատար Անդրուլա Վասիլիուի կողմից: Մեր ֆրանսահայ զրուցակիցը հավելեց, որ հայաստանյան հաջորդ լսումները կկայանան 2013թ.: «Այս անգամ եւս ցանկանում ենք, որ Դանիել Լավալը վարպետության դասեր անցկացնի Երեւանի կոնսերվատորիայում եւ ծրագրավորել ենք նրա մենահամերգը նոյեմբերին՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ»,- ասաց Ք. Զադուրյանը: Նշեց, որ այս հարցում իրենց աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Grand Thornton-ը եւ Air France-ը:

Հետաքրքրությանը, թե այս օրերին գտնվելով Երեւանում, ի՞նչ տպավորություն է ստացել ԱԺ նախընտրական քարոզարշավից, եւ, ընդհանրապես, ի՞նչ մոտեցում ունեն ֆրանսահայերը մեր երկրում տարվող քաղաքականությանը, մեր զրուցակիցը ժպտալով ասաց, որ եթե լիներ երկքաղաքացի՝ կհայտներ իր կարծիքը, բայց հիմա չի ցանկանում բարձրաձայնել դրա մասին. «Կշեշտեմ, որ ոգեւորված ենք Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների փոխադարձ այցելություններով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30