Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայոց մեծ եղեռնի մի վավերագիր եւս

Ապրիլ 21,2012 13:31

Մարդկությանը հայտնի պատմությունը դեռեւս չի արձանագրել մի ոճրագործություն, որը հավասարվեր անցյալ դարի սկզբին թուրքերի կողմից հայ ժողովրդի նկատմամբ գործադրված Մեծ եղեռնին: Այսօր արդեն դժվար է գտնել Մեծ եղեռն անմիջականորեն տեսած մարդկանց, որոնք կենդանի վկաներն էին իր նախադեպը չունեցող եղեռնագործության: Նրանցից մեկն էլ Հովհաննես Կարապետյանն էր, որը վաղուց հեռացել է կյանքից, բարեբախտաբար, թողնելով գրավոր մի հիշատակարան, որում հավաստի փաստերով ներկայացվում են թուրքերի կողմից ձեռնարկված քստմնելի ոճրագործությունները, որոնք կատարվել են իր աչքի առաջ՝ Ադաբազարից մինչեւ Դեր-Զոր: Նա այդ ժամանակ եղել է 15 տարեկան, Ադաբազարի Կեդրոնական վարժարանն ավարտած մի պատանի եւ իրենց բազմանդամ գերդաստանից միակն է, որ հրաշքով էր փրկվել եւ հետագայում հասել էր Արեւելյան Հայաստան:

Հովհաննես Կարապետյանն անցել է Գողգոթայի ճանապարհը, ուր սրախողխող են արվել իր բոլոր հարազատները, ադաբազարցիները: Այդ հուշագրությունը կրում է «Վերածնված կյանք մը. երեւակայական եւ իրական սարսափների արանքում» վերնագիրը: Երբ կարդում ես այս գիրքը, իրոք, քեզ զգում ես սարսափների արանքում, նույնիսկ չես ուզում հավատալ, որ աշխարհում օրը ցերեկով կարող էին տեղի ունենալ նման ոճրագործություններ:

Գիրքը խմբագրել, հրատարակության է պատրաստել բանասիրական գիտությունների թեկնածու Վ. Մաղալյանը: Այն լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Առաջաբանը գրել է ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը: Հուշագրությունը մինչ անցյալ տարի մնացել էր անտիպ:

Հովհաննես Կարապետյանի գիրքը կարդացվում է լարված հետաքրքրությամբ: Գրքում զետեղվել են փրկված լուսանկարներ: Իր ամբողջության մեջ գիրքը մի հավաստի վավերագիր է Հայոց մեծ եղեռնի մասին:

Մ. ՎԱՀԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30