Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի եղանակն էլ է հա՞ կոալիցիայի անդամ»

Ապրիլ 21,2012 12:53

 Երեկ «Ժառանգության» թեկնածուների Գյումրի ոտք դնելուն պես այնպիսի մի հորդառատ անձրեւ սկսվեց, որ ներկաներին մի պահ թվաց, թե հնդկական ֆիլմում են հայտնվել: ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը թեեւ իրականում մի լավ նեղսրտեց, որ եղանակի պատճառով իրենց մեծամասամբ ունկնդրում էին լրագրողները, սակայն կատակի տալով՝ հարցրեց. «Չգիտեմ, երեւի եղանակն էլ է հա՞ կոալիցիայի անդամ այս ընթացքում»: Իսկ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, Համո Սահյանի հայտնի խոսքերը վերափոխելով «Անձրեւն ո՞ւմ շունն է» արտահայտության՝ ոտքից մինչեւ գլուխ թրջվեց: Ու երբ «Ժառանգության» առաջնորդի առողջությամբ անհանգստացած գյումրեցի մի կին փորձեց անձրեւանոց պահել նրա գլխին, վերջինս կտրականապես հրաժարվեց՝ պատճառաբանելով. «Պետք չէ, շնորհակալ եմ, դուք խոսում եք մարդու հետ, ով համեստաբար 15 օր հացադուլ է արել Ազատության հրապարակում: Մեզ համար անձրեւը նորություն չէ, մեզ համար մեռոն է, եւ իմ կարծիքով՝ Հայաստանի ծառա պատգամավորը, նախարարը, մարզպետը, վարչապետը, նախագահը 5 տարի պետք է լինի ժողովրդի հետ, ժողովրդի նման պետք է ապրի՝ առանց անձրեւանոցի, եթե պետք է՝ առանց ապաստանի, առանց դոմիկի, մինչեւ որ ժողովրդի խնդիրը լուծվի»:

Կարդացեք նաեւ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30