Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Ինձ համար Մերկելը կամ Սարկոզին աղքատ մարդիկ են»

Ապրիլ 21,2012 12:35

«Այսօր Թեղուտում ծառերը կտրում են, բնության հերն անիծում ու ասում՝ ՀՆԱ-ն աճել է»,-  Այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միությունում կազմակերպված քննարկմանը կառավարության արձանագրած տնտեսական աճերը քննադատեց  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով՝ «Այսօր իշխանությունները բահերը վերցրել, հարձակվել են հանքերի վրա, ոչ մի առաջխաղացում հանքարդյունաբերության մեջ չի նկատվում: Մենք մտածում եինք, որ պղինձը հերիք է 100 տարի, մոլիբդենը հերիք է 100 տարի, բայց 10-20 տարի հետո դրանք վերջանալու են, իհարկե գուցե հետո ասեն ուրիշ տեղ էլ հանք կա, ես չգիտեմ»: Արդյունաբերության մեջ պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ՀԱԿ-ը չի խրախուսելու օտարերկրյա ներդրումները, ոչ մի առավելություն չեն տալու դրսի ներդրողներին. Ավելի լավ է մեր նեդրողներին առավելություն տանք, քան օտարերկրյա»: Հարցին, թե ի՞նչ պիտի անենք,որ հանքերը չթալանվեն՝ ասաց, որ դրա համար պիտի ունենանք աղքատ «պրեմիեր մինիստր»: Մեր հարցին՝ դուք վարչապետ եղած ժամանակ աղքա՞տ էիք՝ նա պատասխանեց. «Աղքատ նկատի ունեմ,  որ բիզնես չունի, այդ իմաստով աղքատ, ինձ համար Մերկելը կամ Սարկոզին աղքատ մարդիկ են, որովհետեւ չեն զբաղվում բիզնեսով: Աղքատն իրենք են, իրենց չեն կանչում լեկցիայի ու ժամը 1000$ փող տալիս: Ես ինչի՞ պիտի աղքատ լինեմ»:

Պարոն Բագրատյանը նաեւ նշեց, որ դամավարկային քաղաքականության մեջ լուրջ անելիքներ կան, պետք է այնպես անել, որ դրսից եկող տրանսֆերտները չդառնան պատուհաս մեր գլխին. «Մենք անընդհատ տրանսֆերտներ ենք ստանալու, պետք է բացառենք դրամի արժեւորումը: ԿԲ-ն պետք է գնի փողի որոշակի քանակություն, դա կբերի ինֆլյացիոն ճնշումների, սրա միակ պայքարի ձեւը մրցակցության բարձրացումն է: Իրավունք չունի բենզինը լինի այսքան թանկ, Հայաստանում ամենաթանկ բենզինն է, ճիշտ գինը՝ գին հանած հարկերն է, իսկ Հայաստանում մի լիտրից շատ քիչ հարկ են մուծում, եթե օրենքով մուծում են, իհարկե: Շաքարավազն իրավունք չունի այսքան թանկ լինի, 200-ով էլ բերող կա»:

Հրանտ Բագրատյանը նաեւ նշեց, որ լուրջ էներգետիկ խնդիր ունենք, որովհետեւ ատոմակայանը պիտի փակվի, դրա համար անհրաժեշտ է պահեստային ջրավազաններ կառուցել, կրկինակի սնուցման կաբելներ անցկացնել. «Մենք պիտի հաշվի առնենք, որ գոյություն ունի մետաղի տարիք, գուցե մի 15 տարի էլ շահագործենք, ոչ մի բան չպատահի, բայց գուցեեւ պատահի: Այն ժամանակ, երբ կառուցեցինք, մտածում էինք, որ այն կծառայի մինչեւ  2010-ը: Երբ կստիպեն ատոմակայանը կանգնեցնելու եւ նորը չենք ունենա, ես մտավախություն ունեմ, որ կամ էլեկտրաէներգիան  շատ թանկ է լինելու, կամ նորից մութ է լինելու: Քոչարյանի ժամանակ մի դոլարով արտադրում էինք 7 դոլարի էներգիա: ՌԴ-ում  1 դոլարի էներգոռեսուրսին արտադրում էին 2.8 դոլարի էներգիա: Հիմա արտադրում ենք 1 դոլարի դիմաց 5 դոլարի էներգիա եւ արդեն զիջում ենք Վրաստանին ու Ադրբեջանին: Մենք քամու լուրջ պոտենցիալ չունենք Հայաստանում, ՀԷԿ-երն ընդանրապես սահմանափակ են, որովհետեւ 90-ականներին կառուցված տասնյակ միկրոհէկեր չեն աշխատում՝ ստեղծելով էկոլոգիական լուրջ պրոբլեմներ»:

Գործարարներից մեկի հարցին , թե ՀԱԿ-ը ինչ է առաջարկում հարկային վարչարարության հարցում, պարոն Բագրատյանը պատասխանեց, որ գործող համակարգից իրենց պատկերացումները շատ տարբեր են. «Չկա մի խորովածանոցից սկսած որեւէ բան, որ հարկային տեսուչի գրպանը փող չդնի՝ կաշառքի տեսքով: Կադրային քաղաքականություն պետք է իրականացվի եւ փոխվի ՊԵԿ-ի պետը, վերջապես լինի չինովնիկ, որը գործարարությամբ  չի զբաղվի»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30