Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ջրի երեսինը տիղմ է

Ապրիլ 21,2012 11:23

Ընտրությունները քաղաքական մշակույթ ձեւավորելու հերթական պատմական հնարավորությունը կարելի է կորսված համարել:

Քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնությունն այս անգամ եւս ի զորու չեղավ իրապես գնահատելու քաղաքակիրթ, բովանդակային բանավեճի արժեքն ու կարեւորությունը, դուրս չեկավ բամբասանքի, չարախոսության, հոխորտանքների, բանսարկությունների ճիրաններից, որտեղ քաղաքական միտքն ունակ է ընդամենը  ինտրիգներ հյուսել եւ սնվել ու հասարակությանը սնել դրանով:

Մարդիկ իրար, իբր, բանավեճի են հրավիրում, հետո հրաժարվում, հետո մեկը մյուսին վախկոտության մեջ մեղադրում ու դրանից քաղաքական շոուներ սարքելով ինքնաբավարարված հրճվում: Կուսակցություններն առանց փաստարկումների, երեւակայություններին զոռ տալով` միմյանց դավադրությունների մեջ են մեղադրում, իրար ոտքի տակ քանդելու տակտիկաներ մշակում: Ու քանի որ դրանք մեծամասամբ անհիմն են, անձնական վիրավորանքներին անցնելը դառնում է միակ հուսահատ միջոցը:

Առավելագույնը, ինչ հնարավոր է դառնում ճղճիմացած քաղաքական այս մթնոլորտում` «ծախվելու», «քցվելու», «տերերին ծառայելու» շուրջ սկսված մտավարժանքներն ու գզվռտոցներն են: Վաղուց ծանոթ այս պատկերն արդեն այնքան է զզվեցրել, որ պարզապես մարդու սիրտ է խառնում: Մինչդեռ, իրական օրակարգը, հրատապ թեմաները մնում են իրական քննարկումների, բանավեճերի կարոտ: Հետո բողոքում են, թե մարդիկ ինչու են այսքան անտարբեր:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30