Ապրիլի 12-ին Aravot.am-ը գրել էր, որ անգլիացի ֆուտբոլիստ Չեդ Էվանսը մեղադրվում է անծանոթ աղջկա բռնաբարելու մեջ, սակայն դեռ պետք է պարզվի, թե իսկապե՞ս բռնաբարություն է եղել, թե՞ աղջիկն է ցանկացել սեքով զբաղվել:
Եվ ահա, դատարանում ապացուցվել է, որ Ուելսի ազգային հավաքականի եւ Անգլիայի առաջնության «Շեֆիլդ Յունայթեդի» հարձակվողն օգտվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող աղջկա անզորությունից: Դատարանի որոշմամբ 23- ամյա ֆուտբոլիստը հինգ տարի անցկացնելու է բանտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ