Սոֆիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական երկրների օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը երկու ուղեգիր նվաճեց:
40 երկրների մարզիկների մրցապայքարում մեր ընտրանու երկու անդամներ՝ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը նախնական գոտեմարտերում պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ մտան եզրափակիչ, ինչն էլ բավարար էր Լոնդոնի օլիմպիական խաղեր մեկնելու իրավունք ստանալու համար: Վճռորոշ գոտեմարտում, սակայն, Դավիթը զիջեց բելառուսցի Ալի Շաբանաուին եւ գրավեց 2-րդ տեղը, իսկ Հաջիմուրադը երկու մրցափուլերում հաղթելով թուրք Իբրահիմ Բալյուկբաշին՝ բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճան: Մինչ այս, Հայաստանից օլիմպիական վարկանիշ ուներ միայն 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը:
Այսօր դեռ պայքարի մեջ պետք է ներգրավվեն 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը, ինչպես նաեւ հունահռոմեական ոճի ներկայացուցիչները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ