Մեկ տարի առաջ Orange-ը պաշտոնապես հայտարարեց Հայաստանում Orange Հիմնադրամի ստեղծման մասին: 1987 թվականին Ֆրանսիայում իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերը համակարգող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:
Orange Արմենիա Հիմնադրամի մեկնարկով Հայաստանում Orange-ի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերն և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ներդրումներն ավելի համակարգված ու ծավալուն դարձան: Հիմնադրամն իր գործունեությունն ուղղում է հիմնականում գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ուսանողներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:
« Ես հպարտ եմ, որ Orange-ը նոր մոտեցում է բերում նաև կորպորատիվ բարեգործության ոլորտ` Հայաստանում խթանելով մեծ ընկերությունների կողմից կորպորատիվ հիմնադրամներ ստեղծելու մշակույթը, որը թույլ կտա այս ոլորտը նույնպես դարձնել համակարգված, հասարակության իրական կարիքներին արձագանքող և թափանցիկ: Հիմնադրամի մեկամյակը առիթ է` ևս մեկ անգամ հաստատելու մեր ցանկությունն ու պատրաստակամությունը կատարել ներդրումներ` ուղղված սոցիալական ծրագրերի աջակցմանն ու իրականացմանը և նայել ավելի հեռուն, քան պարզապես բիզնեսը», ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
« Orange Հիմնադրամի հիմնական առաքելությունն է օգնել մարդկանց ավելի լավ ու հեշտ հաղորդակցվել, մասնավորապես նրանց, ովքեր հաշմանդամության, ոչ լիարժեք կրթության կամ մշակույթին հասանելիություն չունենալու պատճառով մեկուսացած են շրջապատող աշխարհից: Ուրախ եմ փաստել մեկ տարում կատարված աշխատանքը և այն աջակցությունը, որ հիմնադրամը կարողանում է իր մեծ ու փոքր ծրագրերով ցուցաբերել երկրին` մասնավորապես հեռավոր և խոցելի համայնքներին, հաղորդակցության խնդիրներ ունեցող անձանց, ուսանողներին», ասաց Ֆրանս Տելեկոմ Orange-ի Հաղորդակցության և բարեգործության գծով փոխտնօրեն Քրիստին Ալբանելը:
Orange Հիմնադրամի աշխատանքի սկզբունքն է հենվել երկարաժամկետ գործընկերության վրա, ինչպես նաև` մշտապես ականջալուր լինել հասարակության կարիքներին: Յուրաքանչյուր ոլորտում ունենալով իր ռազմավարական գործընկերը` հիմնադրամն առակցել է հազարավոր մարդկանց Երևանում և մարզերում:
2011թ. Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի շնորհիվ Շիրակի և Արագածոտնի մարզերում անվճար զննում անցան 9056 հոգի, անվճար վիրահատություն և լազերային բուժում` 640 հոգի, իսկ 3,524-ը ստացան ակնոցներ: 2012 թ. ծրագիրը կշարունակվի Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արմավիրի մարզերում: 2011 թ. ակնային զննումներին զուգահեռ Orange Հիմնադրամի աջակցությամբ 893 երեխաների համար Շիրակի և Արագածոտնի մարզի դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
«Շեն» բարեգործական ՀԿ-ի հետ Orange Հիմնադրամը գյուղական համայնքներում աջակցում է մանկապարտեզների, մարզասրահների և համայնքային կենտրոնների կահավորումը: Մինչ օրս արդեն 13 գյուղական համայնք է օգտվել այս բարեգործական ծրագրից:
2011 թ. Orange Հիմնադրամի միջոցով 67 ուսանողի տրամադրվեց կրթաթոշակ երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն: Ծրագրի մեջ ընդգրկված էին 5 համալսարաններ մարզերում և մեկը` Երևանում:
Orange Հիմնադրամը աջակցում է «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի գործուեությունը, որի նպատակն է օգնել աուտիզմով երեխաներին և նրանց ծնողներին:
2011 թ. Orange Հիմանդրամը հայտարարեց Orange-ի աշխատակիցների համար հատուկ նախագիծ, որի նպատակն է ցանկացած աշխատողի հնարավորություն տալ դառնալ բարեգործական ծրագրի նախաձեռնող և համակարգող: Այս ծրագրերից առաջինի շրջանակներում Գյումրիի «Արձագանք» մանկապարտեզը ջեռուցում ստացավ, իսկ Մանկական հոգեբանների և հոգեբույժների հայկական ասոցիացիան մեկնարկեց նոր նախագիծ աուտիզմով երեխաների ծնողներին աջակցելու համար:
Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:
Orange Հիմնադրամի մասին
Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան և Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:
Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:
Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:
R