Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի թեկնածուն բանավեճի հրավիրեց ՀՀԿ-ական Մանվել Բադեյանին

Ապրիլ 21,2012 02:47

Գավառում ՀՅԴ քարոզարշավային հանրահավաքում ելույթ ունեցավ այս մարզի թիվ 22 ընտրատարածքում ՀՅԴ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, նախկին փոխմարզպետ Արտակ Նիկոյանն ու փորձեց բացատրել, թե ինչու է որոշել իր թեկնածությունն առաջադրել: Ասաց, թե պաշտոն զբաղեցնելն իր կյանքի նպատակը չէ,ու հիշեցրեց, որ ժամանակին հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնից՝ «հանուն՝ իմ գաղափարի, հանուն՝ իմ արժանապատվության» ու շարունակեց. «Բայց, այսօր առաջադրել եմ իմ թեկնածությունը, որը առաջադրել է  ՀՅԴ-ն, որի համար համաձայնությունը տվել եմ ես՝ միայն մի բանի համար, քանի որ իշխող ՀՀԿ-ն պատգամավորության թեկնածու է առաջադրել մի մարդու(  խոսքը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի մասին է- խմբ.), որն ընդհանրապես չգիտի քաղաքը, չգիտի ժողովրդին, չգիտի գյուղը, հողը, չգիտի մեր հոգսերը, չի ապրել այստեղ, չի ձմեռել այստեղ, չի գնացել մեր քանդած ճանապարհներով, ականջալուր չի եղել իր հարեւանին, բարեկամին, չի մասնակցել մարդկանց ուրախությանը, նրանց տխրությանը, եւ ես որոշեցի՝ հերիք է, բավ է,  այստեղից պետք է պատգամավոր դառնա այն մարդը, որը ծնվել ու մեծացել, ապրել է այս հողում»:

Նա անդրադարձավ նաեւ մեծամասնական ընտրակարգով օլիգարխների առաջադրմանն ու զգուշացրեց գավառցիներին, որ «հարուստ մարդը երբեք քյասիբի մարդի հալը երբեք չի իմանա, կուշտ մարդը երբեք սովածի հալը չի իմանում» ու շարունակեց. «Ես գիտեմ բոլորի ցավը, դարդը, ես ի վիճակի եմ պայքարելու բոլորի դեմ իշխանության, սուտի գողականի, ես ուզում եմ «դաբռոն» ձեզանից, ես չունեմ «դաբռո» մեծամեծերից, իմ հույսը դրել եմ ձեր վրա: Դուք այստեղ եք եկել կամավոր, եւ շատ-շատերն են իմ կողքին՝ իմ ընկերները, իմ հարազատները, իմ կուրսեցիները, իմ մանկական ընկերները, իմ մանկապարտեզի ընկերները եւ այս թիմով, այս բանակով մենք կարող ենք արշավել ուր ուզես»: ՀՅԴ-ի թեկնածուն գավառցիներին կոչ արեց չվախենալ եւ չընկրկել, գնալ քվեարկության եւ ընտրել  խղճով, ընտրել Դաշնակցությանը: Եզրափակելով իր ելությը ՀՅԴ-ի թեկնածուն հայտարարեց.«Դիմելով իմ մրցակիցներից մեկին, որն իր հեռուստաելույթում  խոսում էր  «բագաժների» մասին,ասում եմ՝  հրավիրում եմ բանավեճի, ստուդիայում: Եթե «բագաժ» ունի՝ թող գա եւ մրցի»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30