Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստումներ են տալիս մարդիկ, ովքեր իրենց նախորդ խոստման 10 տոկոսը դեռ չեն կատարել

Ապրիլ 21,2012 00:36

ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված, այդ ցուցակում 6-րդ տեղը զբաղեցնող Կարինե Հարությունյանը երեկ, Գավառում ընտրողների հետ հանդիպման ժամանակ դիմեց մասնավորապես երիտասարդ ու պատանի  գավառցիներին, ուսուցիչներին, որին նա համարեց իր լսարանը՝ ասելով, թե ինքը՝ որպես ուսուչուհի, նաեւ իր գործընկերները, ուզում են, որ երիտասարդներն ու հենց իրենք՝ ուսուցիչները լինեն իրական արժեքների կրողներ: Նա ասաց, թե հիմա դժվար ժամանակներ են, որպեսզի մարդը կարողանա իր ունակություններով եւ ստացած գիտելիքներով  իր մարզում, իր բնակավայրում ունենա նորմալ կենսամակարդակ ապահովող աշխատանք: Գյուղն ու գյուղացին էլ իրենց բազմաթիվ դժվարություններով մնացել են մենակ, երիտասարդներն անտարբերության են մատնվել, չկա պետական օժանդակություն եւ նրանց խնդիրերը լուծելուն ուղված համապարփակ ծրագիր: Պատգամավորի թեկնածուն ասաց, թե ՀՅԴ-ն ունի հիմնավորված ծրագիր: «ՀՅԴ-ի համար իշխանություն դառնալը ինքնանպատակ չէ: նա ուզում է իրականացնել ազգային, սոցիալական ծրագրեր: Արժեւորեք ձեր ընտրական իրավունքը: Արժանապատվությունը ճիշտ ընտրություն կատարելու մեջ է, ուստի ձեր քվեն ու վստահությունը մեզ անհրաժեշտ է: Նախապես շնորհակալություն»,- իր ելույթը եզրափակեց Կարինե Հարությունյանը:

Ելույթ ունեցան ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավորի նաեւ այլ թեկնածուներ, մասնավորապես՝ գեղամավանցի Իշխան Սաղաթելյանը, ու դիմելով գավառցիներին, իր ասելով՝ ոչ թե որպես պատգամավորի թեկնածու, այլ նույն հող ու ջրի մարդ, ասաց. «Այս քարոզարշավի ընթացքում դուք լսել եք բազմաթիվ խոստումներ: Խոստումներ տալիս են բոլորը, ով՝ որքան կարող է ճոխ ու շքեղ: Խոստումներ են տալիս նույնիսկ նրանք, ովքեր իրենց տված նախորդ խոստումների 10 տոկոսն էլ չեն կարողացել իրականացնել: Խոստումներ են տալիս նրանք, ովքեր արդեն մեկ անգամ առիթ ունեցել են երկիրը կառավարելու, եւ մենք տեսել ենք՝ ինչպես: Խոստումներ են տալիս նրանք, ովքեր իրենք էլ իրենց խոստումներին վաղուց արդեն չեն հավատում: Մենք չենք եկել խոստումներ տալու, եկել ենք ներկայացնելու ՀՀ զարգացման առաջիկա 5 տարիների ծրագիրը՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ գիտության, առողջապահության, արտաքին քաղաքականության: Մենք ունենք մրցունակ ծրագիր եւ ամենակարեւորը՝ կա վճառականություն եւ պատրաստակամություն այդ ծրագիրն իրականացնելու համար»: Սաղաթելյանն ասաց, թե ՀՅԴ-ն բոլոր հնարավորություններն ունի առաջիկա ընտրություններում զգալի հաջողությունների հասնելու համար՝ «կազմակերպական կուռ կառույց, գաղափարական շարքեր ու ազատ, հպարտ քաղաքացիներ»: Արձանագրելով, որ իշխանությունը ընտրակաշառքի ու սպառնալիքի ճնշմամբ փորձում է վերարտադրվել, հայտարարեց, թե դրան պետք է վերջ դնել ու գավառցիներին կոչ արեց այդ հարցում աջակցել ՀՅԴ-ին, «որի օգնությամբ քաղաքացին լիարժեք հնարավորություն կունանա վերադարձնել  իր ազատությունն ու արդարությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30