Այսօր, ապրիլի 20-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Աբովյան քաղաքում։ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 14 շենքի 75 բնակարանի բնակչուհի 24-ամյա Վարդուհի Պետրոսյանը, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, տան պատուհանները մաքրելու ժամանակ վայր է ընկել և տեղում մահացել։ Վ. Հակոբյանը բնակվում էր 9 հարկանի շենքի 6-րդ հարկում։ Հարևանները պատմել են, որ աղջիկը ամուսնացած էր, ուներ մեկ աղջիկ երեխա։ Բացի այդ, հարևանների պատմելով, նա հղի էր, սակայն դա պետք է հաստատի կամ հերքի քննիչի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննությունը։ Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են պատրաստվում։