Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներսիկ Իսպիրյան. «Ինչ ուզում եք՝ արեք, մեկ է՝ ձեր ապագան Դաշնակցության ձեռքում է»

Ապրիլ 20,2012 23:19

ՀՅԴ-ն ԱԺ նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Գեղարքունիքի մարզում էր ու  հանդիպեց գավառցիների հետ: Հանրահավաքի բացումն արեց Դաշնակցության քարոզարշավին մշտական ուղեկից, ազգային ազատագրական երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը: Նա ասաց, թե 121 տարիների ընթացքում ՀՅԴ-ն ապացուցել է, որ մշտապես կանգնած է հայ ժողովրդի կողքին, ամենահայրենասեր, ժողովրդասեր, մեր կորցրած հողերի ամենապահանջատեր կուսակցությունն է: «Այսքան կուսակցություններ գիտեք, այսքան հեռուստաալիքներ եք նայում, ո՞վ է ձեզ այսքան հայրենասիրական երգեր մատուցում՝ Դաշնակցությունը: Դաշնակցությունն է ձեր հոգսերը հոգալու, ինչ ուզում եք արեք՝ ձեր ապագան Դաշնակցության ձեռքում է»,- հայտարարեց Ներսիկ Իսպիրյանն ու մի երգի կատարմամբ ազդարարեց հանրահավաքի մեկնարկը:
Ելույթ ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա ասաց, թե ժողովրդի ուզածը շատ բան չէ՝ իր հայրենիքի ամբողջական տարածքում ապահով, երջանիկ ու արդար հասարակություն կառուցի,ուզում է ազատ, անկախ, միացյալ Հայաստան:
«Ձեզ է դիմում մի կուսակցություն, որը հայրենիք վերադարձավ եւ իր մասնակցությունն ունեցավ արցախյան ազատամարտում: Այսօր էլ Դաշնակցությունը ձեզ հետ է, որպեսզի այս պետությունը կառուցվի ազգային սկզբունքներով»,- ասաց Լեւոն Մկրտչյանը: Նա ՀՅԴ-ի նախընտրական կարգախոսը՝ «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» այսպես մատուցեց գավառցիներին. «Մենք Հայաստանի ապագան տեսնում ենք ազատ, իրար սիրող եւ ուժեղ, արդար հասարակության մեջ: Միայն այդպիսի հասարակությունը կարող է իր երկիրը պաշտպանել եւ ճանապարհ հարթել դեպի երջանիկ ապագա»:

Մկրտչյանը գավառցիներին կոչ արեց քվեարկել Դաշնակցության համար, որովհետեւ, նրա ասելով, այսօր դեռեւս հազար հարցականներ ունեցող զարգացումներում մենք չգիտենք, թե մեր երկրին ինչ է սպասվում: «Ձեր ձայնից է կախված, թե ինչպիսի ներկայություն կունենա ՀՅԴ-ն ապագա խորհրդարանում, իսկ Դաշնակցության ներկայությունը խորհրդարանում նշանակում է, որ այս ժողովուրդը ցանկացած պարագայում ուեննալու է իրեն ու իր ազգային նպատակներին նվիրված քաղաքական  ուժ: Մեր ներկայությունը խորհրդարանում նշանակում է, որ մեր հայրենիքն ու Սփյուռքը միասնական են, որ մենք մեր հայրենիքի փոքր տարածքի վրա կառուցում ենք մեր մեծ հայրենիքը՝ ապագա անկախ ու միացյալ Հայաստան, որ ոչ ոք չի կարող սակարկել մեր մեր ազգային իրավունքների համար: Մեր ներկայությունը խորհրդարանում նշանակում է, որ մենք պայքարելու ենք յուրաքանչյուր հայի բարեկեցության համար»,- ասաց Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, թե որքան մարդիկ թիկունք լինեն ու աջակցեն Դաշնակցությանը, «այնքան նա վաղը կարող է աջակից ու թիկունք լինել նրանց, ու այդքան ավելի ազգային կլինի մեր պետությունն, ու ավելի  արժանապատիվ ու վստահ կխոսենք մեր հարեւանների ու աշխարհի հետ»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30