2012 թ. ապրիլի 18-ին Եվրախորհրդարանը (ԵԽ) ընդունեց երկու բանաձև Հայաստանի և Ադրբեջանի հետ Ասոցիացման համաձայնագրերի շուրջ տարվող բանակցությունների շրջանակներում: Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը (www.EuFoA.org) ողջունում է այն փաստը, որ Արևելյան համագործակցության հարցում ԵԽ-ն հավատարիմ մնաց իր հիմնարար արժեքներին, մասնավորապես շարունակական ժողովրդավարացմանը և հավասարակշռված մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում:
«Զեկույցները շատ աջակցող են, և դրանք պարունակում են նաև նոր դրական կետեր Հայաստանի համար: Եվրախորհրդարանը հստակ կերպով ընդունում է, որ Հայաստանը դարձել է ավելի եվրոպական և կոչ է անում ԵՄ-ին ավելի շատ աջակցություն ցուցաբերել այս գործընթացին», – մեկնաբանում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը:
Մանրամասները կարդացեք այստեղ: