Այսօր, ապրիլի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30–ի սահմաններում Կապան–Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ–ի հատվածում Սյունիքի մարզի Վաչագան գյուղի բնակիչ 23-ամյա Հակոբ Հակոբյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 29 ԼՕ 328 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Քաջարան քաղաքի Շիրվանզադեի 4/1 շենքի բնակիչ 31-ամյա Էրիկ Սաղաթելյանի վարած «Լենդ Ռովեր» մակնիշի 24 ՍՕ 660 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով է. Սաղաթելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քաջարան քաղաքի հիվանդանոց, իսկ «ՎԱԶ 2121»-ի վարորդը և նրա ուղևոր, Վաչագան գյուղի բնակիչ 17-ամյա Մարտուն Հարությունյանը տեղափոխվել են Կապանի հիվանդանոց։
Դեպքի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Անդրանիկ Շավոյանի գլխավորությամբ։ Տեղում է եղել նաև 6-րդ վաշտի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնի քննիչ Արթուր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի տուգանային հրապարակ