Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ հայի արյուն հարկավոր չէ». Բանավեճը եզրափակում են երիտասարդները

Ապրիլ 20,2012 21:21

Այսօր` ապրիլի 20-ին, տեղի ունեցավ «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի հերթական հանդիպումը:

Հիշեցնենք, որ 2001թ. ապրիլի 16-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ է մտել որպես Ոստիկանության օր:
Ըստ այդմ էլ, ընտրվել էր ՝ «Ոստիկանությունը խաղաղ ընտրական շրջան ապահովելու համար կարող է դիմել ավելի կոշտ միջոցների» թեման:

Բանավիճում էին «Բազե» և «Զետա» թիմերը: Բանավեճն ընթանում  էր երեք հիմնական փուլով՝ ներածական, հարց ու պատասխան եւ եզրափակիչ խոսք:

«Զետա» թիմը հանդես գալով կողմ դիրքորոշմամբ` պնդում էր, որ ոստիկանը իրավունք ունի դիմել կոշտ միջոցների, առաջ քաշելով ՀՀ օրենք ոստիկանության մասին ֆիզիկական ուժի գործադրում հոդված 30 կետի. «Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու եւ ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաեւ` ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության աշխատակիցն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական հարկադրանք (այդ թվում՝ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաեւ` ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ,եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը»:

Եթե «Զետա» թիմը խոսում էր ավելի շատ իրավունքներից, ապա «Բազե»- ն` ոստիկանության պարտականություններից:

Կողմերից յուրաքանչյուրը պնդում էր իր տեսակետը, ընդորում, ոչ այնքան իրավական, որքան հուզական տեսանկյունից: Այս մասով անտարբեր չանցավ հոգեբան, ժյուրիի անդամ Սոֆիա Ավագյանը. «Ավելի շատ էմոցիոնալ բանավեճ էր, քիչ էին փաստարկները»,-ընդգծում է նա:

Այնուամենայնիվ, ժյուրիի անդամների կողմից, թիմերը ստացան հավասար միավորներ եւ եկան մեկ ընդհանուր հայտարարի: « Թե՛ քաղաքացին, եւ թե ոստիկանը պետք է հասկանան, որ իրենք ազգակիցներ են եւ որ մեզ հայի արյուն հարկավոր չէ»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30